Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է Պենտագոնի հայտարարությանը

Լուրեր

08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարարությունը արձագանքել է ԱՄՆ-ի՝ F-35 ռազմական ինքնաթիռների նախագծի հետ կապված որոշմանը։ ԱԳՆ կայքում տեղ գտած հայտարարությունում, մասնավորապես, ասված է․ «Այսօր՝ հուլիսի 17-ին, Սպիտակ տունն ու ԱՄՆ պաշտպանության նախարարությունը հայտարարել են մեր երկիրը F-35 ինքնաթիռների նախագծից հեռացնելու մասին՝ պայմանավորելով դա S-400 ՀՕՊ համակարգերի մատակարարմամբ։ Այդ միակողմանի քայլը հակասում է դաշնակցության ոգուն և որևէ արդարացի հիմնավորում չունի»։

Նախարարությունը անարդար է համարել F-35 ռազմական ինքնաթիռների նախագծից Թուրքիայի հեռացումը՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ը անպատասխան է թողել այս հարցի ուսումնասիրության համար ՆԱՏՕ-ի մասնակցությամբ աշխատանքային խումբ ստեղծելու իրենց առաջարկը։ Թուրքական կողմը այդ հանգամանքը որակել է որպես ԱՄՆ-ի կանխակալության և խնդիրը համատեղ լուծելու ցանկության բացակայության ակնհայտ ապացույց։

Հայտարարությամբ նաև կոչ է արվել ԱՄՆ-ին՝ հավատարիմ մնալ Օսակայում «Մեծ քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում նախագահներ Էրդողանի և Թրամփի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին։

«Կոչ ենք անում ԱՄՆ-ին՝ հրաժարվել այս սխալից, որը կարող է անուղղելի վնաս հասցնել մեր ռազմավարական հարաբերություններին», – ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Պենտագոնը պաշտոնապես հայտարարել էր F-35 ինքնաթիռների նախագծից Թուրքիային դուրս թողնելու որոշման մասին։ Ծրագրից Թուրքիային վերջնականապես հեռացնելու գործընթացը կմեկնարկի հուլիսի 31-ին։

Աղբյուրը՝ ermenihaber.am