Հայ լողորդները Կորեայում են. կմասնակցեն ջրային մարզաձևերի Աշխարհի առաջնությանը
Հարավային Կորեայի Գվանջու քաղաքում անցկացվում է ջրային մարզաձևերի Աշխարհի առաջնությունը:
Հայ լողորդներից Կորեա են մեկնել Վահան Մխիթարյանը, Վարսենիկ Մանուչարյանը, Արթուր Բարսեղյանը և Անի Պողոսյանը:
Այս մասին տեղեկանում ենք ՀԱՕԿ լրատվականից։
Մեր ընտրանին մրցատեղի է մեկնել հավաքականի գլխավոր մարզիչ Միսակ Գաբրիելյանի ղեկավարությամբ