Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել մանկավարժի վարքականոն նախագիծը, որն արդեն հասցրել է քննադատությունների թիրախում հայտնվել: Նախագծի նպատակն է սահմանել ուսուցչի մասնագիտական էթիկայի հիմնադրույթները, նպաստել կրթական գործընթացներում երեխաների իրավունքների ու ազատությունների երաշխավորմանը, կարգավորել ուսուցչի հարաբերությունները սովորողների, ծնողական համայնքի, մանկավարժական համակազմի հետ, նպաստել ուսուցիչների մասնագիտական վարկանիշը, աշխատանքի որակն ու մասնագիտական պատիվը բարձր պահելուն: Ներկայացված …