Թուրքիայի ԱԳՆ-ի խոսնակը սպառնացել է ԱՄՆ-ին

Լուրեր

08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
Բոլորը

Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Համի Աքսոյը մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Սիրիայի հյուսիսում ստեղծվելիք անվտանգության գոտու հարցում թուրք-ամերիկյան հակասություններին. գրում է ermenihaber-ը:

Թուրք պաշտոնյան նախ հիշեցրել է, որ վերջերս Թուրքիա էր այցելել Սիրիայում ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ջեֆրին, որի ընթացքում ամերիկյան կողմին ներկայացվել էին մի շարք պահանջներ։

Դրանցից մեկն այն է, որ  Սիրիայում ստեղծվելիք անվտանգության գոտին ունենա 32 կմ խորություն և այն վերահսկվի Թուրքիայի կողմից, իսկ Սիրիայի քրդական ուժերը այդ տարածքից դուրս գան։

Անկարան Սիրիայի քրդական ուժերին համարում է ահաբեկչական կառույցներ։

Աքսոյը տեղեկացրել է, որ օգոստոսի 5-ին Թուրքիա է այցելելու զինվորական պատվիրակություն ԱՄՆ-ից, որի ընթացքում խոսվելու է անվտանգության գոտու մանրամասների մասին։

«Եթե ԱՄՆ-ի հետ ընդհանուր հայտարարի չգանք, մենք ստիպված կլինենք անվտանգության գոտին միայնակ ստեղծել։ Մենք տարբեր մակարդակներով այդ մասին հայտնում ենք մեր ամերիկյան գործընկերներին»,- ասել է Աքսոյը։

Ավելի վաղ Ջեյմս Ջեֆրին հայտարարել էր, որ անվտանգության գոտու պայմանների վերաբերյալ Թուրքիան և ԱՄՆ-ն ունեն անհամաձայնություններ։ Ամերիկյան կողմի համար, ընդունելի տարբերակ է միայն այն, որ գոտին ունենա 5-14 կմ խորություն։

Հակասություններ կան նաև այդ տարածքներից Սիրիայի քրդական  ուժերի դուրս բերման հարցերում։