Հայ-իրանական սահմանի փակման հետ կապված յուրաքանչյուր հնարավոր ճնշում պետք է խեղդվի խանձարուրում. Վարդան Ոսկանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.09.2026 | 02:28
«Արդարացում չունեցող կոպիտ սխալ». Թաթա Սիմոնյանը ներողություն է խնդրել սեպտեմբերի 27-ին իր համերգի ցուցադրության համար
28.09.2026 | 00:15
ՔՊ, 95.1%. Սուրեն Թումանյանը վերընտրվեց Թումանյանի համայնքապետի պաշտոնում. Լոռու մարզպետ
27.09.2026 | 22:23
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները երրորդն են A խմբում. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.09.2026 | 22:05
ՏԻՄ ընտրություններում մասնակցության ամենաբարձր ցուցանիշը Թումանյանում է. այստեղ առաջադրված միակ ուժը ՔՊ-ն էր
27.09.2026 | 21:42
Եղիշե Մելիքյանը և Նաիր Թիկնիզյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 21:35
Հրապարակվել են ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ժամը 20:00-ի դրությամբ
27.09.2026 | 21:23
Մարվել է Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը
27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցն իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ

– Պարո՛ն Ոսկանյան, ամերիկյան պատժամիջոցների հերթը հասավ Իրանի ԱԳ նախարարին: Թեև նույնիսկ Վաշինգտոնում ոչ բոլորն են համաձայն Մոհամմադ Զարիֆին պատժամիջոցների ցուցակում ներառելու որոշման հետ: Դուք ինչպե՞ս եք գնահատում այն: Կարծում եք՝ մինչև ո՞ւր կարող է հասնել Իրանի դեմ պատժամիջոցների այս քաղաքականությունը:

– Իրականում մի քիչ տարօրինակ է պատժամիջոցներ կիրառել պետության ԱԳ նախարարի նկատմամբ, առավել ևս, եթե այդ պատժամիջոցները որևէ արդյունավետություն, ըստ էության, չեն կարող ունենալ: Պետք է հաշվի առնել, որ Իրանի ԱԳ նախարարն ակնհայտորեն չափազանց խելացի մարդ է, և եթե նույնիսկ որևէ ոլորտում հնարավորություն կար այդ միջոցով ազդելու Իրանի վրա, կարծում եմ՝ շատ վաղուց այդ բոլոր ոլորտները փակվել են: Հետևաբար՝ այս պատժամիջոցը ևս չի կարելի գնահատել արդյունավետ, ինչպես ընդհանրապես ԱՄՆ-ի պատժամիջոցային ողջ համակարգը: Այն միտված է Իրանում վարչակարգի փոփոխությանը: Դրա մասին ամերիկյան պաշտոնյաները չեն բարձրաձայնում, բայց ակնհայտ է, որ համար մեկ թիրախն Իրանի վարչակարգի փոփոխությունն է և այս պետության ներսում խամաճիկային վարչակարգի հաստատումը, որը կառավարելի կլինի Միացյալ Նահանգների կողմից՝ ինչպես Մերձավոր Արևելքի որոշ երկրներում: Բայց դա ԱՄՆ-ին չի հաջողվում:

– Թեհրանն ու Մոսկվան հայտարարեցին Հորմուզի նեղուցում համատեղ զորավարժություններ անցկացնելու մտադրության մասին: Դրանից անմիջապես հետո ԱՄՆ-ն էլ հայտնեց նեղուցում Իրանի դեմ գործողություն սկսելու մասին: Ինչպե՞ս եք գնահատում ԱՄՆ-ի այս արձագանքը:

– Հորմուզի նեղուցը չափազանց կարևոր աշխարհաքաղաքական և ռազմավարական նշանակություն ունեցող տարածք է, որտեղից անցնում է համաշխարհային նավթային զարկերակներից ամենախոշորը: Հետևաբար՝ այս նեղուցում ցանկացած գործողություն իր հետևում ենթատեքստ ունի: Այն թույլ է տալիս տվյալ գործողությունն իրականացնող կողմին պնդելու, որ ինքն այս տարածքներում ունի գերակա դիրքեր: Ակնհայտ է, որ Իրանը, նույնիսկ առանց ՌԴ-ի հետ համատեղ զորավարժությունների, Հորմուզի նեղուցում ամենաուժեղ խաղացողն է տարածաշրջանային ուժերի մեջ: ԱՄՆ-ն նույնպես ունի խոշոր ներկայություն, այդ թվում՝ ռազմական, Պարսից ծոցի ամբողջ տարածաշրջանում և նաև Հորմուզի նեղուցի հատվածում: Այս իմաստով այստեղ ուժերի կուտակումը, բնականաբար, բերելու է լարվածության որոշակի աճի: Բայց խնդիրն այն է, որ Իրանը զանազան գործընթացներում՝ թե՛ Մերձավոր Արևելքի տարբեր հատվածներում, թե՛ Հորմուզի նեղուցի հատվածում, օգտվում է հնարավորին շատ դաշնակիցներ ձեռք բերելու տրամաբանական քաղաքականությունից: Եվ այս պարագայում ակնհայտ է, որ ռուս-իրանական համատեղ գործողություններն այս տարածաշրջանում լրջորեն բարելավում են Իրանի դիրքերը, որովհետև Իրանը կարողանում է որպես դաշնակից ներգրավել այնպիսի խոշոր միջուկային տերության, ինչպիսին ՌԴ-ն է: Եթե մենք այս ամենը դիտարկենք Հայաստանի շահերի տեսանկյունից, ակնհայտ է, որ յուրաքանչյուր լարվածություն չի բխում մեր պետության շահերից: Բայց եթե դիտարկում ենք Իրանի տարածքային ամբողջականությունը պահպանելու, որպես կայունացնող գործոն՝ հզոր պետություն լինելու տեսանկյունից, ապա ակնհայտ է, որ սա ձեռնտու է մեզ:

– Խոսեցիք լարվածության աճի մասին: Այդ լարվածությունն ինչի՞ կարող է վերաճել, կարո՞ղ է ռազմական գործողությունների հանգեցնել:

– Չեմ կարծում, թե խոշորածավալ ռազմական գործողություններ հնարավոր են կամ, այլ կերպ ասած, ԱՄՆ-Իրան պատերազմ հնարավոր է՝ առնվազն մոտակա ամիսներին կամ նույնիսկ մոտակա տարիներին, եթե չլինի չափազանց արտառոց ինչ-որ միջադեպ: Բայց մենք արդեն արտառոց միջադեպ տեսանք. իրանցիները հստակորեն կարմիր գծերն ի ցույց դրեցին ամբողջ աշխարհին, հատկապես՝ ԱՄՆ-ին՝ խոցելով ամերիկյան անօդաչու թռչող սարքը, որը գտնվել է իրանական տարածքում: Այս իմաստով իրանական կողմն ինչ-որ առումով հստակորեն ցույց տվեց, թե մինչև ուր կարող է գնալ: Ընդ որում՝ իրանցիները հայտարարեցին, որ կարող էին խոցել նույնիսկ անձնակազմ ունեցող ամերիկյան ինքնաթիռ, բայց դա չեն արել՝ մարդասիրական մղումներից ելնելով:

– Պարո՛ն Ոսկանյան, Վրաստանում նորից հակառուսական տրամադրություններն ակտիվացան և ռուս-վրացական հարաբերություններում նորից խնդիրներ առաջացան: Եթե Իրանի հետ էլ չկարողանանք մեր հարաբերությունները նորմալ զարգացնել, ի՞նչ պետք է անի Հայաստանի: 2008թ. ռուս-վրացական պատերազմի ժամանակ կենսական նշանակության խնդիրներ լուծելու առաջ էին կանգնել, եթե հիմա էլ Իրանի հետ սահմանի խնդիրն առաջանա, Հայաստանն ի՞նչ վիճակում կհայտնվի, Դուք ի՞նչ ելքեր եք տեսնում:

– Հայաստանը գտնվում է տարածաշրջանային բավական բարդ աշխարհաքաղաքական պայմաններում, բայց դրանք մեզ պետք է ստիպեն ավելի ջանասիրաբար գործել՝ ի շահ մեր պետության և ի շահ մեր քաղաքացիների: Դժվարին պայմաններում գտնվելու հանգամանքը պետք է մեզ դրդի շատ ճարպկորեն տարբեր գործընկերների հետ աշխատել, կենտրոնացնել մեր ամբողջ ներուժը: Հետանկախության տարիներին առնվազն երկու անգամ Իրանը մեզ համար եղել է կյանքի ճանապարհ. մեկը՝ արցախյան պատերազմի ծանրագույն ժամանակաշրջանում, որտեղ իրանական ուղին ապահովում էր Հայաստանի ամենօրյա կյանքը, երկրորդը՝ ռուս-վրացական Ձեր նշած պատերազմը, երբ, ըստ էության, փակվել էր Հայաստանի հյուսիսային սահմանը և կյանքի ճանապարհ էր մնացել Իրանը, որտեղով էլ առաջին անհրաժեշտության բազմաթիվ ապրանքներ հասցվեցին Հայաստան: Իրանն իր սահմանների ամբողջ երկայնքով տարբեր կետերում կետերում պարբերաբար ունեցել է լարվածություն, այդ թվում՝ Ադրբեջանի հետ, բայց հայ-իրանական սահմանը եղել է խաղաղության սահման: Կարծում եմ՝ Հայաստան-Իրան սահմանի փակվելու մասին յուրաքանչյուր խոսակցություն, յուրաքանչյուր հնարավոր ճնշում պետք է խեղդվի խանձարուրում: Սա նշանակում է՝ փակել մեր պետության թթվածնի կարևորագույն խողովակներից մեկը, և այս իմաստով Հայաստանը պետք է լրջագույն աշխատանքներ իրականացնի:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Թամարա Հակոբյան