Զարուհի Բաթոյանն ընդունել է Չեխիայի նորանշանակ դեսպանին

Լուրեր

08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
Բոլորը

«ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը բարձր է գնահատում Չեխիայի Հանրապետության հետ համագործակցությունը: Մենք պատրաստակամ ենք խորացնելու և ամրացնելու Ձեզ հետ ունեցած համագործակցության ավանդույթները: Հատկապես ուզում եմ շնորհակալություն հայտնել՝ սոցիալական աջակցության ոլորտում Ձեր աջակցությամբ իրականացված ծրագրերի համար»,- այս մասին, ընդունելով Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկուն, ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար զարուհի Բաթոյանը: Նախարարը հատկապես բարձր է գնահատել Չեխիայի Հանրապետության աջակցությունը հայաստանյան հասարակական կազմակերպությունների զարգացման գործում:

«Չեխիայի Հանրապետությունն արդեն իսկ վավերացրել է Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Համոզված եմ, որ այս փաստաթուղթը համագործակցության առավել լայն հնարավորթյունների և կոնկրետ նախագծերի իրականացման հիմք կդառնա»,- նշել է դեսպան Կոպեցկին:

Զարուհի Բաթոյանը նշել է, որ Հայաստանի համար այս ժամանակահատվածը նոր սկզիբ է, որը թույլ է տալիս վերանայել առաջնահերթություններն ու ծրագրերը, որոնցից գլխավորը մարդկանց սոցիալական խնդիրների հաղթահարմանն ուղղված ջանքերն են՝ կարողությունների զարգացման միջոցով: Նախարար Բաթոյանը շնորհավորել է դեսպանին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելության ստանձնման առթիվ և արդյունավետ աշխատանք մաղթել նրան: