«Մինչև մեր տնտեսությունը չաշխատի, գազի գնի իջեցում չի լինի»․ պատգամավորները գազի սակագնի հնարավոր թանկացման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
Բոլորը

«Հայաստանում գազի սակագինն առաջիկայում չբարձրացնելու տարբերակ կա»,- կարծում է ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը

«Մենք ակնկալում ենք, որ, քանի որ սակագինը ՀԾԿՀ-ն է հաստատում, ամեն ինչ պետք է անի Կառավարությունը, որ գազի՝ սպառողի սակագինը չփոփոխվի: Առանց այն էլ թանկ գին է, բարձր գին է: Եվ բոլոր տիպի այդ շեղումները, որ սահմանի վրա կլինեն, պետք է «Գազպրոմ Արմենիա»-ի ծախսերի վերաբաշխման հաշվին լինի»,- ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը:

Պատգամավորը նկատեց, որ դեռ պարզ չէ՝ ռուսները սահմանի վրա կբարձրացնե՞ն գազի սակագինը։ Սակայն, ըստ նրա, Ռուսաստանը Հայաստանին մատակարարվող գազից մինչև 2042 թվականը պետք է ստանա տարեկան պարտադիր 9 տոկոս շահութաբերություն, որը կարելի է իջեցնել:

«Երբ բնական մենաշնորհ է, «Գազպրոմ»-ը և դու ունես կայուն շուկա, այսինքն՝ իրացման խնդիր չունես… Երբ որ դու որևէ իրացման խնդիր չունես, ուրեմն պետք չի, որ շահութաբերությունը բարձր լինի»,- ասաց պատգամավորը:

Ըստ նրա՝ կա նաև գազի սակագինն իջեցնելու տարբերակ, սակայն դա արդեն ռուսներից ավելի քիչ է կախված, քան մեզանից:

«Մինչև մեզ մոտ չաշխատի տնտեսությունը, հատկապես՝ արդյունաբերությունը, և 2 միլիարդ խորանարդ մետրը մենք չդարձնենք 4-4.5 միլիարդ, գազի գնի իջեցում չենք կարող ակնկալել։ Պետք է ավելացնենք գազի սպառման ծավալները»,- նշեց պատգամավորը։

Միքայել Մելքումյանը նկատեց, որ սակագինը բարձրացնելու՝ ռուսների քաղաքականությունն այսօր չի կարելի պայմանավորել այն մտածողությամբ, որ Հայաստանի ու Ռուսաստանի իշխանություններն այսօր լավագույն հարաբերությունները չունեն:

«Էդ լավագույն հարաբերություններ չունենալը որտե՞ղ է արձանագրված, ո՛չ իրավական է, ո՛չ չիրավական է, էդ ի՞նչ է փոխվել, ռազմաբազան կա, սահմանը պահում են, էն ինչ-որ ԶԼՄ-ները կամ մյուսներն անում են, էդ ընկալումն ա էդպիսին»,- ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամը:

Իշխանական պատգամավոր Հայկ Գևորգյանը հաշտ է այն մտքի հետ, որ առաջիկայում կարող է բարձրանալ գազի սակագինը, թեպետ ինքն այդպիսի տեղեկություններ չունի:

«Կողմնակից եմ այն սկզբունքին, որ եթե, այնուամենայնիվ, պիտի թանկանա, ուրեմն պիտի թանկանա, և ՀՀ-ն, ինչպես նախկինում է եղել, երբեք գազի գնի համար իր սուվերենությունից չպետք է գոնե մեկ միլիմետր հետ կանգնի»,- ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամը:

Ըստ տնտեսագետ-պատգամավորի՝ միայն Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պետք է զբաղվի՝ հասկանալու, թե ինչ տարբերակներ կան, որ սակագինը չբարձրանա:

«Կարծում եմ՝ կզբաղվի դրանով, որովհետև, տեսեք, 15 դոլարով անցյալ տարի թանկացավ, դա սպառողների վրա չանդրադարձավ, որովհետև կլանեց «Գազպրոմ Արմենիա»-ն իր աշխատանքի արդյունավետության ավելացման շնորհիվ։ Հնարավոր է՝ այսօր էլ նման ռեսուրսներ լինեն»,- կարծիք հայտնեց Հայկ Գևորգյանը:

Այնուամենայնիվ, ըստ պատգամավորի, այսպես թե այնպես, 2025 թվականից ԵՏՄ բոլոր երկրներում գործելու է գազի և էլեկտրաէներգիայի ընդհանուր սակագին։ Միակ հնարավորությունը՝ փոխհատուցելու ռուսական գազի թանկ սակագնին, պատգամավորը համարում է իրանական գազը, բայց դա էլ կախված է ոչ միայն մեզնից, այլև աշխարհաքաղաքական վիճակներից։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան