Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովներն այսօր՝ հունիսի 6-ին համատեղ նիստ են հրավիրել: Քննարկվում է 2018 թվականի պետբյուջեի կատարողականի հաշվետվությունը: Նիստին մասնակցում են նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ու ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

