Օդեսայում Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոս Գևորգ Պետրոսյանն Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունում մայիսի 17-ին ստացել է Օդեսայի, Խերսոնի, Նիկոլաևի և Կիրովոգրադի մարզերում հյուպատոսական գործողություններ իրականացնելու Ուկրաինայի կառավարության հատուկ թույլտվությունը՝ էկզեկվատուրան։ Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, պաշտոնական փաստաթուղթն Ուկրաինայի ԱԳՆ Երկրորդ եվրոպական վարչության գլխավոր տնօրեն Վոլոդիմիր Շկուրովի և ՀՀ դեսպան Տիգրան …

