Ազգային ժողովը քննարկում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը։ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է արդարադատության փոխնախարար Վիգեն Քոչարյանի թեկնածությունը։ Թեկնածուն իր ելույթում նշեց, որ «Իմ քայլը» դաշինքից ստացել է առաջարկություն, քննարկել և տվել իր համաձայնությունը: Խոսելով իր կենսագրական տվյալների մասին՝ նա ասաց, որ երբեք ոչ մի կուսակցության անդամ չի եղել, երկար տարիներ աշխատել է …

