Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Ամուլսարի հանքավայրի շահագործման կապակցությամբ հարուցված քրեական գործի հեռանկարի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի դիրքորոշման շուրջ ներկայացրել է իր մտահոգությունները, որոնք ամփոփված են կոմիտե ուղարկված գրությունում: 2018թ․ հուլիսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ՝ «Լիդիան Արմենիա» ՓԲ ընկերության …

