Եթե ոտիկանական ուժերի կուտակումները կախված են զբոսաշրջիկների անվտանգության հետ, ապա ինչու՞ են ոստիկանական ուժեր բերվել Վայքի, Եղեգնաձորի ստորաբաժանումներից․ Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոն

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնը պաշտոնապես հերքում է այն տեղեկատվությունը, որ Ջերմուկում ոստիկանության ուժերի կուտակումները կախված են զբոսաշրջային ակտիվ սեզոնի հետ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Factor.am-ի հետ զրույցում Ջերմուկի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Արմենակյանը հայտնել էր, որ Վայոց ձորի այլ քաղաքներից ոստիկանական ուժեր են բերվել, սակայն նշեց, որ դա պայմանավորված է բացառապես տուրիստական սեզոնին մեծաթիվ զբոսաշրջիկների անվտանգությունն ապահովելու նկատառումներով:

«Եթե ոստիկանության ներկայացուցիչներն իրենց հարցազրույցներում նշում են, որ ոստիկանական ուժերի կուտակումները կախված են զբոսաշրջային ակտիվ սեզոնի, զբոսաշրջիկների անվտանգության հետ, ապա ինչու՞ են ոստիկանական ուժեր բերվել Վայքի, Եղեգնաձորի ստորաբաժանումներից, չէ՞ որ տարիներ շարունակ Ջերմուկի ոստիկանների կողմից է հսկվել հասարակական կարգը և զբոսաշրջիկների անվտանգությունը:

Ուստի կարծում ենք, որ ոստիկանական ուժերի գեներացումը Ջերմուկում անհանգստության առիթ կդառնա զբոսաշրջիկների համար»,-ասված է Ջերմուկի զբոսաշրջության զարգացման կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ։