Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արձագանքել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակելու մասին հայտարարությանը: Էրդողանը Մակրոնի հայտարարությանը գնահատական է տվել թուրքական լրատվամիջոցի հետ զրույցում. փոխանցում է ermenihaber-ը: Նախ Թուրքիայի նախագահը Ֆրանսիային մեղադրել է 20-րդ դարում աֆրիկյան մի շարք երկրներում կոտորածներ իրականացնելու համար, իսկ այնուհետև Մակրոնին պատմությունն ավելի լավ սերտելու խորհուրդ …