Երեխաները գիշերօթիկ դպրոցներում հայտնվում են աղքատությա՞ն պատճառով․ ճի՞շտ է նման հաստատությունների լուծարումը․ կարծիքներ

Լուրեր

12.12.2024 | 23:29
Եվրոպական կառույցը ԵՄ-ին կոչ է արել հետաքննել Թուրքիայի իշխանությունների կողմից արհմիությունների գործիչների ձերբակալություններն ու իրավունքների խախտումները
12.12.2024 | 23:04
Երևան-Սևան-Դիլիջան ճանապարհին ավտոմեքենան շրջվել է և հայտնվել փոսի մեջ
12.12.2024 | 22:48
Բաքուն փորձում է միջնորդ լինել Թուրքիայի ու Իսրայելի միջև
12.12.2024 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.12.2024 | 22:21
Թրամփը համաձայն չէ «հարյուրավոր մղոններ Ռուսաստանի խորքերի» ուղղությամբ հրթիռներ արձակելուն
12.12.2024 | 22:04
Ադրբեջանում քաղբանտարկյալների հակառեկորդ է գրանցվել․ նրանց թիվը հասել է 331-ի
12.12.2024 | 21:50
Դավիթ Խուդաթյանն այցելել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ
12.12.2024 | 21:38
Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ խորհրդակցություններ են անցկացվել
12.12.2024 | 21:30
Կրեմլի պրոպագանդիստ Դուգինը Էրդողանին դավաճան հռչակեց․ ՌԴ-ն Մերձավոր Արևելքից դուրս է մղվում․ Գուրգեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:21
Չնայած Սիրիայի ճգնաժամին՝ Մոսկվան լիարժեք հարաբերություններ է պահպանել Անկարայի հետ․ ՌԴ ԱԳՆ
12.12.2024 | 21:10
Ասլանյանին «դատելու» պատճառը. «գնդակահարության պատի» տակ կանգնած Փաշինյանն այլ կարծիք չի՞ հանդուրժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.12.2024 | 21:09
ՀՀ նախագահն ընդունել է Լատվիայի նախկին նախագահին
12.12.2024 | 21:00
54 սպանված, 550 կալանավորված, պատանդառված ու անհետ կորած լրագրողներ․ RSF-ը հրապարակել է 2024 թվականի զեկույցը
12.12.2024 | 20:51
Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին վթարի հետևանքով հիվանդանոց է տեղափոխվել 8 տուժած
12.12.2024 | 20:45
Կինը՝ ուժային կառույցում․ լեյտենանտ Մարիամ Կարապետյանի ծառայությունը՝ փորձություններով լի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման  է ներկայացրել կառավարության որոշման մեջ փոփոխություն կատարելու նախագիծ: Նախատեսվում է լուծարել «Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Բյուրեղավանի երեխաների խնամքի և  պաշտպանության գիշերօթիկ հաստատություն», «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն»«Գյումրու երեխաների խնամքի և պաշտպանության  N 1 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները:

Կազմակերպությունների լուծարումից գոյացած դրամական միջոցներն ամբողջությամբ կհատկացվեն ՀՀ  մարզերում և Երևան քաղաքում խնամքի կարիք ունեցող երեխաների հետագա խնամքը կազմակերպելու նպատակով Երևանում և մարզերում անհրաժեշտ թվով ճգնաժամային կենտրոնների, խնամատար ընտանիքների թվի ավելացմանը, սոցիալական պաշտպանության շուրջօրյա հաստատություններից կենսաբանական կամ խնամակալի (հոգաբարձուի) ընտանիք վերադարձած երեխաների ընտանիքներին տրամադրվող նյութական աջակցության, ինչպես նաև նշված հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման ծրագրերին:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից արդեն համապատասխան շրջաբերական է ուղարկվել բոլոր այդ դպրոցներին, որում նշված է, որ Կառավարության որոշման նախագծի հիմքում դրվել է երեխաներին ընտանիք վերադարձնելու նպատակը։

Այս մասին այսօր  «Հատուկ հաստատություններ. անհրաժե՞շտ, թե՞ ավելորդ կառույցներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Անահիտ Քալանթարյանը։

Վերջինս նշեց, որ վերը նշված 4 գիշերօթիկ հաստատություններում խնամվում է 260 երեխա, նրանց կարիքները գնահատվել են ոչ թե Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, այլ ստեղծված աշխատանքային խմբի կողմից, կատարվել է վերլուծություն, նշվել են այդ երեխաների՝ ընտանիք վերադառնալու ռիսկերը։

«Այդ ցանկում կա ավելի քան 16 երեխա, որոնք ոչ թե անապահով ընտանիքից են, այլ գիշերօթիկ հաստատությունում են հայտնվել պարզապես այն բանի համար, որ իրենց տները այդ դպրոցներին մոտ են։ Կան երեխաներ, որոնք ունեն կարճաժամկետ աջակցության կարիք։ Իհարկե, այս 260-ի մեջ կան նաև այնպիսի երեխաներ, որոնք գտնվում են բարձր ռիսկայնության դաշտում»,- ասաց  Քալանթարյանը՝ նշելով, որ նախատեսվում են աշխատանքներ իրականացնել այդ երեխաների ընտանիքների հետ։

Քննարկման մասնակից՝ Save the Children Armenia կազմակերպության երեխայի պաշտպանության փորձագետ Գրիգոր Գրիգորյանցի համոզմամբ՝ վաղուց էր պետք գիշերօթիկ դպրոցները լուծարել՝ հիքմում դնելով երեխաների լավագույն շահը։

«Այն ծնողները, որոնք չեն պատկերացնում, թե ինչ վնաս է հասցնում այդ հաստատությունը երեխային, իրենց պարտականությունները չկատարելու համար երեխաներին տեղափոխում են այդ հաստատություններ, իսկ բազմաթիվ գիտական ապացույցներ կան, թե ինչ բացասական ազդեցություն են ունենում նման հաստատությունները երեխաների հուզական ներաշխարհի վրա։ Մենք չպետք է մոռանանք, որ երեխայի կարծիքը պետք է հաշվի առնենք, իսկ այդ հաստատություններում ապրող երեխաների 80 տոկոսը սպասում է, թե երբ պետք է իր ծնողը գա և իրեն տանի»,- ասաց Գրիգորյանցը՝ նշելով, որ աղքատությունը չի կարող հիմք դառնալ, որ երեխան զրկվի ընտանիքում ապրելու իրավունքից։

Դիլիջանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության դաստիարակ Ռուզաննա Եգանյանը չհամաձայնեց Գրիգորյանցի այն դիտարկման հետ, որ գիշերօթիկ հաստատությունները բացասական ազդեցություն են ունենում երեխաների զարգացման վրա։

«Այ, օրինակ, երեկ ինձ զանգահարեց մի ծնող և հարցրեց՝ ինչպե՞ս կարող է իր երեխային սեպտեմբերի 1-ին չբերել մեր հաստատություն, երբ երեխան չունի անհրաժեշտ հագուստ և գրենական պիտույքներ։ Սա է խնդիրը՝ հաստատությունը երբեք չի խոչընդոտում երեխայի և ծնողի հաղորդակցմանն ու շփմանը»,- ասաց նա:

«Վորլդ Վիժն-Հայաստան», ծրագրի ղեկավար Գայանե Մարտիրոսյանի համոզմամբ էլ հատուկ հաստատություններում հայտնված երեխայի ընտանիքի հետ անհրաժեշտ է պատշաճ աշխատանք կատարել։

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանն էլ հարց է հնչեցնում՝  արդյոք երեխային օգնելու լավագույն ձևը աղքատ ընտանիքից նրան կտրելն է ու հաստատություններում պահե՞լն է, փոխանակ ընտանիքներին օգնելու:

«2005-ից սկսվեց մի գործընթաց մինչև 2008թ, երբ 19 հաստատություններում միայն աղքատ երեխաներ էին: Այդ 19 հաստատություններից 12-ը վերածվեցին սովորական դպրոցների, 7 հաստատությունում երեխաներ էին, որոնց ընտանիքներն ունեին աղքատություն և այլ խնդիրներ, դրա համար հիմնվեցին երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություններ, որոնց նմանը աշխարհում չկա»,- ասաց նա։

Աղավնի Սուքիասյան