Գագիկ Խաչատրյանին բերման ենթարկելը շատ հարմար էր․ Ազատ Արշակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 19:24
Ճիշտ թվեր, մոլորեցնող համեմատություններ․ ինչն է սխալ աղքատության մասին Աբրահամյանի և Բագրատյանի հայտարարություններում
06.08.2026 | 19:10
Կոտրվածքներ և առողջական ծանր վիճակ. Բաքվի բանտից հայ գերիներն ահազանգում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Երբ ելույթ եք ունենում, թվում է՝ հեսա լույսերն անջատելու են, պրոժեկտորը միացնեն ու ձեզ Օսկար հանձնեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 19:04
Գուտերեշը շնորհավորել է Փաշինյանին
06.08.2026 | 18:55
Եթե 300 հազար ադրբեջանցիները վերադարձած չլինեն, ձեր նկարները դնելու եմ, գրեմ՝ «բեզաչոտնիկ»․ ԱԺ փոխնախագահը ՔՊ-ական պատգամավորին զգուշացում հայտարարեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
06.08.2026 | 18:47
Մոսկվան Երևանին մեղադրում է Ուկրաինայի հետ, իբր, «սիրախաղի և շանտաժի մեջ»
06.08.2026 | 18:43
Ռուբինյանը Մատվիենկոյին մտահոգություն է հայտնել ՌԴ շուկա հայկական ապրանքների արտահանման սահմանափակումների առնչությամ
06.08.2026 | 18:38
«Բարսելոնան» ու «Ռեալը» նույն գումարն են առաջարկել Ռոդրիի տրանսֆերի համար
06.08.2026 | 18:30
Արամը միջազգային մասշտաբի ամենատաղանդավոր մարդկանցից մեկն ա. Կարապետյանը՝ Վարդևանյանի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:23
Ի՞նչ փուլում է Սամվել Կարապետյանի՝ այլ երկրների քաղաքացիությունից հրաժարվելու գործընթացը․ Ալխաս Ղազարյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 18:13
Սոցցանցերում բոտերը Վրաստանում ռուսների նկատմամբ թշնամանքի մասին գրառումներ են տարածել․ Թբիլիսին հետաքննություն է սկսել
06.08.2026 | 18:05
Ռոմանոս Պետրոսյանը 5 մլն դրամ աշխատավարձ է ստանում. Դավիթ Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:57
«Կենտրոն» հեռուստաընկերության տնօրենն արձագանքել է ՀՌՀ-ի կողմից կիրառված տուգանքին
06.08.2026 | 17:53
Ես և Դուք առնվազն մեկ ընդհանրություն ունենք․ երկուսս էլ թուրք ենք տեսել․ Ռուբինյանը՝ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 17:50
Անկանոն երթևեկող «Նիվան» տեղափոխվել է հատուկ պահպանվող հատուկ տարածք
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանի հետ

Պարո՛ն Արշակյան, այսօր ԱԱԾ-ն գործողություններ է իրականացրել նախկին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող տանը, տարածքներում, իսկ ԱԱԾ տնօրենը հայտնեց, որ Գագիկ Խաչատրյանը և նրա ազգականը՝ Կարեն Խաչատրյանը, բերման են ենթարկվել։  Ինչո՞ւ Գագիկ Խաչատրյանին բերման ենթարկեցին հիմա։

-Քանի որ դեռևս նախահեղափոխական ժամանակներում Գագիկ Խաչատրյանի շուրջ լուրջ սկանդալներ են եղել, նա հայտնի մարդ էր ոչ միայն իր զբաղեցրած պաշտոններով, այլ նաև իր անձի շուրջ ձևավորված սկանդալներով, հիմա ես նրա բեման ենթարկելը կապում եմ Կառավարության հավելյալ վճարումների՝ զինվորների, ուսուցիչների, բժիշկների աշխատավարձերի բարձրացման հետ։ Իսկ քանի որ մեր վարչապետը երկար տարիներ զբաղվել է հրապարակախոսությամբ, լավ գիտի, որ հացը բաժանել է, հիմա էլ աշունը պետք է դրամատիկ դարձնել, տեսարաններով ապահովել։ Նիկոլ Փաշինյանը հիմա ասում է, թե ուր են մեր փողերը, որ տարել են, մսխել են, գողացել են։

-Իշխանությունը հակակոռուպցիոն պայքա՞րն է նոր թափով սկսում։

-Այո՛, դրա անունը հակակառուպցիոն պայքար է։

-Իսկ հնարավո՞ր է՝ Գագիկ Խաչատրյանին բերման ենթարկելու թեման ստվերի Ամուլսարի խնդիրը՝ հաշվի առնելով, որ այժմ հանքի խնդրով  բողոքի ակցիաներ են ընթանում։

Ամուլսարի թեման լուրջ խնդիր է մեր երկրի համար։ 2013 թվականի սեպտեմբերի 3-ից հետո մենք մեր երկիրը հայտարարել ենք հումքահանքային շահագործման երկիր, ինչպիսին է Ռուսաստանը, որի բյուջեի 80 տոկոսը ձևավորվում է հումք վաճառելով։ Մեր երկիրը բնությունը շահագործող երկիր է, և դա վիրավորական է։ Ժառանգություն ենք մենք ստացել այդպիսի կարգավիճակը, որից հիմա պետք չի նեղանալ։ Ամուլսարի, Սոթքի, Ալավերդու, Երևանի գաջի գործարանի հետ կապված հարկավոր է շատ լուրջ լաբորատորիաներով հարցը պահել բնապահպանների ուշադրության կենտրոնում։ Մեզ պետք է ցույց տան այն լաբորատորիաները, որտեղ ամեն օր պետք է մոնիթորինգ արվի Ամուլսարի կենդանական և բուսական աշխարհը, որ մենք վստահ լինենք, որ բնության շահագործումը աղետ չէ, իսկ դրա  համար ժամանակ է պետք և հասարակությանը պետք է շեղել։ Իհարկե՛, մեզ պետք է շեղել, իշխանությունն իրավունք ունի քարոզչական հնարքների և Գագիկ Խաչատրյանի բերման ենթարկելը շատ հարմար էր։ Շատ  հնարավոր է նաև, որ պահն էր հասունացել և ԱԱԾ-ն հիմա է որոշել, որ պետք է բերման ենթարկեն Խաչատրյանին։

-Դուք խոսեցիք տեսարաններ ապահովելու մասին, որոնցից էր, օրինակ, ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի տան խուզարկությունը։  Գագիկ Խաչատրյանի պարագայո՞ւմ էլ վերաջաբանը  այսպիսին կլինի։

-Դա բարդ է։ Եթե Գագիկ Խաչատրյանը չխոչընդոտի քննությանը, արդարադատության իրականացմանը, նա ազատության մեջ կմնա, ինչպես այն գեներալները, որոնք չեն խոչընդոտում արդարադատության կայացմանը, նրանք ցուցմունքներ են տալիս Մարտի 1-ի գործով և դրսում են։ Թող բոլորն իմանան, որ ովքեր չարաշահում են, դա պատահաբար չեն անում, իշխանությունը մարդիկ պատահաբար չեն չարաշահում, հետևաբար նրանք պետք ատամնաբույժների մոտ հերթ կանգնելու նման հերթ կանգնեն, ներկայանալու և իրենց չարաշահումների մասին հայտարարություններ անելու համար։ Գագիկ Խաչատրյանը պետք է ներկայացնի իր արածները, որը կմեղմացնի իր վիճակը։

-Իսկ արդյոք տեսարան ապահովելու համար խոսվեց Սերժ Սարգսյանի հնարավոր ձերբակալման մաին, դա ինչ-որ մեկին պե՞տք էր, թե, այնուամենայնիվ, ականատես կլինենք Սերժ Սարգսյանի ձերբակալմանը։

-Դա ցանկալի չէ, կստացվի, որ մեր երկու նախագահները ձերբակալվում են։ Սերժ Սարգսյանի պարագայում տակտիկական քայլ է արվել յուրայինի կողմից․ կանխել են, այսինքն՝ ասում են, որ չլինի։ Բայց մյուս կողմից կա վրեժխնդրության խնդիր․ մենք պետք է իմանանք, թե ի՞նչն  է պատճառը, որ վերջին 10 տարին մեր բանակը լավ չէր զինված, ի՞նչն է պատճառը, որ մեր զինվորը լավ չէր սնվում, որ մանկավարժը արժանավայել չի ապրել։ Չէ՞ որ պատճառը գիտենք՝  գողությունն է, իսկ գողը պետք է պատժվի։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան