«Հին սերնդի ՀԴՄ-ով աշխատող տնտեսվարողները չեն տուգանվի, նոր բացված ԱՁ-ների դեպքում՝ ՊԵԿ-ը չի խոչընդոտի տնտեսական հեղափոխությանը»․ Սիսակ Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Եթե ՀԴՄ սարքերի տրամադրման այս խնդիրը որևէ կերպ չլուծվի, ՊԵԿ-ը չի կատարի որևէ քայլ, որը կխաթարի տնտեսական հեղափոխությանը։ Այս մասին այսօր՝ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ հանդիպման ավարտին Factor.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը։

«Այս պահի դրությամբ 9 ընկերություն հայտ է ներկայացրել ՊԵԿ ՝ հսկիչ դրամարկղային մեքենա ներկրելու համար։ Դրանցից մեկը, ըստ պարոն Անանյանի, հասել է վերջնական փուլի, և եթե ամեն ինչ  բարեհաջող ընթանա, կկատարեն վերջնական  փորձարկումներն ու սեպտեմբերին կլինի ՀԴՄ-ների առաջին խմբաքանակը։ Այժմ նոր սերնդի ՀԴՄ ցանկացող 9300 տնտեսվարողի հայտ կա։ Դրանց մեծամասնությունն այն անհատներն են, որոնք ունեն հին սերնդի ՀԴՄ-ներ։ Պարոն Անանյանը հավաստիացրեց, որ որևէ վարչարարություն չի կիրառվի այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք այժմ հին սերնդի ՀԴՄ-ներով են աշխատում՝ քանի դեռ այդ 9 ընկերությունը ՀԴՄ ՊՈԱԿ-ից չի ստացել ՀԴՄ-ների անհրաժեշտ խմբաքանակը»,- ընդգծեց պատգամավորը։

Հարցին, թե ի՞նչ կլինի այն տնտեսվարողների հետ, որոնք նոր են սկսել իրենց գործունեությունը և դեռ ՀԴՄ սարք չունեն, Սիսակ Գաբրիելյանը նշեց․ «Հարկային մարմինը պետք է վերահսկողություն անի։ ՊԵԿ-ը, բնականաբար, չի կարող օրենքը շրջանցել։ Լիահույս եմ, որ մինչև հարցն այդ տնտեսվարողներին հասնի, այս խնդիրն արդեն լուծված կլինի»։

 

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան