Ներպետական հարցերում ում կողմից և ինչպես են օգտագործվել ՀՀ զինված ուժերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Հայաստանի օրենսդրությունը չի արգելում Զինված ուժերն օգտագործել զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով, հղում անելով ՀՀ Սահմանադրության 8.2 հոդվածին և օրենքներին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը։

Ալումյանը, 2008 թվականի «Մարտի 1»-ի դեպքերը բնորոշելով զանգվածային անկարգություններ, հայտարարեց՝ «Մարտի 1»-ի շուրջ ձևավորված միֆերից մեկն էլ  այն է, որ ներպետական խնդիրների լուծման համար Զինված ուժերի օգտագործումն արգելված է, բազմաթիվ երկրներ են Զինված ուժերն օգտագործել ներքին խնդիրների լուծման նպատակով։

ՀԱԿ անդամ, իրավական հարցերով պատասխանատու Արմեն Խաչատրյանը անդրադառնալով Քոչարյանի փաստաբանի մատնանշած միջազգային փորձին հեգնեց՝  հույս ունի, որ Հայկ Ալումյանը նկատի չունի սովետական զորքերի կողմից Չեխոսլովակիայում իրականացրած գործողությունները, երբ ժողովրդին ճզմեցին տանկերի տակ։  ՀՀ Սահմանադրության 8.2 հոդվածը, որին հղում է անում  Հայկ Ալումյանը, ըստ Արմեն Խաչատրյանի, վերաբերում է բացառապես Հայաստանին սպառնացող արտաքին վտանգներին։

Զինված ուժերի օգտագործման մասին խոսելիս Ալումյանն ասաց՝ Հայաստանում առաջին անգամ բանակն օգտագործվել է 1996 թվականին այն ժամանակվա նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, թեև Ալումյանի այս դիտարկմանը ՀԱԿ անդամի արձագանքը կոշտ էր։

«ՀՀ զինված ուժերը «Մարտի 1»-ին տեղակայված եղել են  Լեո-Պարոնյան խաչմերուկում, Կենտրոնական բանկից դեպի կառավարություն և Ամիրյան, Մաշտոցի պողոտա ուղղությամբ՝ Ազգային ժողով, նախագահական և կառավարություն հնարավոր առաջխաղացումը կանխելու նպատակով»,- նշեց Ալումյանը՝ հավաստիացնելով, որ կրակելու հրաման նրանց տրված չի եղել։

Հիշեցնենք՝ Սահմանադրական դատարանն օգոստոսի 29-ին կսկսի գրավոր ընթացակարգով քննել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան