ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը: «Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակվելուց հետո տեսակցության էր եկել Սերժ Սարգսյանը»,-ասաց նա: Հարցին՝ հանդիպման ընթացքում ի՞նչ է քննարկվել, Սողոմոնյանն ասաց՝ տեղյակ չէ. «Կարծում եմ՝ ավելի շատ անձնական հարցեր են քննարկվել, քան քաղաքական»: …

