Սևանի վրա Ամուլսարի շահագործման ազդեցության վերաբերյալ «Էլարդ»-ի պարզաբանումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Մեր թիմն այն կարծիքին է, որ 2016 թվականին իրականացված ՇՄԱԳ-ն և նախագիծը բավարար չեն՝ Ամուլսարի հանքն ապահով շահագործելու համար: Կառավարության անցկացրած տեսակոնֆերանսի ժամանակ այս մասին ասաց լիբանանյան «Էլարդ» ընկերության փորձագետը:

«Եվ սա հստակ փաստաթղթավորված է մեր եզրակացության մեջ: Ընկերությունը նախ պետք է թարմացնի ՇՄԱԳ-ը, որպեսզի կարողանա հաստատել, որ մեղմման միջոցառումները հաստատվել են՝ նախքան մենք կկարողանանք ևս կարծիք հայտնել»,- ասաց փորձագետը՝ հավելելով, որ ելնելով «Էլարդ»-ի եզրակացությունից՝ շրջակա միջավայրի վրա ազդեցությունները պատշաճ չեն կառավարվում:

«Էլարդ»-ում կարծում են, որ ազդեցության գնահատումը պետք է թարմացվի և արդիականացվի, իսկ մի շարք ուսումնասիրություններ պետք է ընդլայնվեն կամ վերանայվեն:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանի հարցին՝ արդյո՞ք 2016 թվականին տված ՇՄԱԳ ուսումնասիրության արդյունքների հիման վրա կարելի է պնդել, որ հանքի շահագործումն ազդեցություն չի ունենա Սևանա լճի վրա, փորձագետը պատասխանեց. «Հաշվի առնելով ջրբաժանի ծավալները, որը սնում է Սևանա լիճը, զանազան վտառները, գետերը և այլ ռեսուրսներ, որոնցով սնվում է լիճը, հանքից ստորերկրյա ջրերի նպաստը համեմատաբար փոքր է՝ հաշվի առնելով ընդհանուր ջրբաժանի ջրի ծավալը, որից սնվում է Սևանը: Այսինքն՝ ցանկացած ազդեցությունը, եթե անգամ լինի, կլինի նվազագույն: Մեր կարծիքով, եթե նաև մեղմման միջոցառումները ձեռնարկվեն, ընդհանրապես ոչ մի ազդեցություն չի լինի»:

Մանրամասները՝ տեսանյութում: