Մայիսի 20-24-ը Ադրբեջանի բանակն անցկացրեց հերթական խոշորամասշտաբ զորավարժությունը։ Մենք հետևել ենք զորավարժության ընթացքին և կփորձենք ներկայացնել մեր դիտարկումները. գրում է razm.info-ն: Եթե փորձենք կարճ ձևակերպել, մեր դիտարկմամբ՝ «սա, ըստ էության, թիկունքային ստորաբաժանումների աջակցությամբ Ադրբեջանի բանակի 2-րդ կորպուսի զորավարժություն էր»: Զորավարժության առաջին օրերին խաղարկվեցին թիկունքային ստորաբաժանումների զորաշարժի դրվագներ: Թիկունքային ասելով՝ նկատի ունենք Ադրբեջանի ԶՈւ 4-րդ (Բաքվի) կորպուսի մոտոհրաձգային …

