Իսրայելական օդանավերը լիբանանյան օդային տարածք են ներխուժել

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Իսրայելական ՌՕՈՒ-ի կործանիչներն այսօր Լիբանանի օդային տարածք են ներխուժել և հետախուզական թռիչքներ են իրականացնում երկրի հարավային շրջաններում: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Al Watania- պարբերականը:

Մինչ այդ լիբանանյան բանակի զինծառայողները կրակ էին բացել սահմանը խախտած իսրայելական երեք անօդաչուների ուղղությամբ: Դրանցից մեկը հայտնվել էր սահմանային Էդեյսի երկնքում, իսկ մյուս երկուսը՝ Քաֆր-Քիլա քաղաքի մերձակայքում: Ինտենսիվ կրակից հետո անօդաչու սարքերը վերադարձել են Իսրայելի կողմ:

Լիբանանի ԶՈՒ-ի հրամանատարությունն ավելի վաղ երկրի հարավում տեղակայված զորքերին հրաման էր տվել խոցել հակառակորդի անօդաչուները, որոնք կներխուժեն Լիբանանի օդային տարածք: Երեքշաբթի էլ երկրի նախագահ Միշել Աունի նախագահությամբ անցկացված Բարձրագույն պաշտպանական խորհուրդը հաստատել էր «լիբանանցիների իրավունքը՝ օգտագործել բոլոր միջոցները՝ իսրայելական հարձակումները հետ մղելու համար»:

Նշենք, որ իսրայելցի զինվորականները Լիբանանի վրա հետախուզական թռիչքներն արդարացնում են «Հըզբալլահ»-ի անդամների տեղաշարժերին հետևելու անհրաժեշտությամբ, որոնք պատերազմում են Սիրիայում՝ այդ երկրի կառավարական բանակի կողքին: