Քննչական կոմիտեի նախագահն ու քննիչը Ամուլսարի հարցով պետք է պատասխանատվության ենթարկվեն․ Նազելի Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Factor.am-ի զրուցակիցն է  Էկոլոգիական իրավունքի մասնագետ Նազելի Վարդանյանը

-Տիկին Վարդանյան, հրապարակվել է ELARD կազմակերպության փորձագետների հետ վարչապետի, շրջակա միջավայրի նախարարի, ՔԿ նախագահի, «Լիդիան Արմենիա» ընկերության ներկայացուցիչների հետ տեսակոնֆերանսի տեսագրությունը։ Ի՞նչ եզրահանգումների եք եկել։

–Այդ կոնֆերանսը ինձ համար ոչ մի նորություն չբացահայտեց, որովհետև այս 10 օրերի ընթացքում մենք խոսում ենք նույն բանի մասին։ ELARD-ը իր ուսումնասիրության մեջ հստակ նշել է թերությունները և այն անհնարին պայմանները, որ հնարավոր չէ ասել, թե ինչ ազդեցություն կարող են ունենալ շրջակա միջավայրի վրա, որովհետև իրենք գրել են, որ թերի են, հավաստի չեն այդ տվյալները և հնարավոր չէ այդ տվյալների հիման վրա անել եզրակացություն կամ գնահատել ռիսկերը։ Այն, որ այդ ռիսկերը կան, միանշանակ է և դրա մասին գրված էր։ Բազմիցս ասել եմ, որ վերջին մեմորանդում կոչվածը՝ 16 մեղմացման կետերը, տրամաբանական կապ չունեն հիմնական տեքստի հետ և հետո ստիպել են, որ գրվի։ Դա քննչականի պահանջն է եղել։ Մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեում էի՝ ճանապարհներ փակող տղաների հետ, և այս հարցը ես տվել եմ՝ ասում եմ՝ մայիսի 30-ին էիք ասել, որ պետք է հրապարակվի ELARD-ի փորձաքննությունը, ի՞նչ պատահեց, հետո՝ հունիսի 30-ին, հետո՝ հուլիսի 30-ին։ Իրենք ասացին, որ նոր հարցեր ենք առաջադրել, նոր հարցեր կարող էր առաջադրվել քննիչի որոշմամբ, բայց հարցեր առաջադրելու քննիչի որոշում չի եղել։ Տեսնելով, որ այդ ողջ ուսումնասիրությունը հակառակ ուղղությամբ է գնում, և պետք է եզրակացության գային, որ ամբողջը կեղծ էր, սխալ փորձաքննական եզրակացություն են տվել և արդեն պատասխանատվություն կկրեին և՛ նախարարը, և՛ փորձագետը, որ փորձաքննություն է արել, մարդիկ, որոնք 2016 թվականի փորձաքննության տակ ստորագրել են, փաստորեն նորից հրավիրել են փորձագետներին, մեղմացման մասին հարցադրումներ են արել և այդ մեմորանդումը ստեղծվել է քննչականի պահանջով։

-Այսինքն՝ քննչական մարմինը հատուկ շահագրգռվածությո՞ւն է ունեցել, ի՞նչ նպատակով։

-Այո, հատուկ շահագրգռվածություն է եղել, որովհետև դրա մասին տեսանյութից էլ պարզվեց, որ ո՛չ Կառավարությունն է տեղյակ, ո՛չ Շրջակա միջավայրի նախարարությունն է տեղյակ, որովհետև հենց նախարարը տվեց այդ հարցը, պարզվեց, որ իրենք անձնական շահագրգռվածություն ունեն։ Ո՞րն էր անձնական շահագրռգռվածությունը, դա երեկվա լրագրողական հետաքննության նյութն է, որով պարզվեց, որ այդ փորձաքննական եզրակացությունը հաստատող նախարարը եղել է Արամայիս Գրիգորյանը, որը հանդիսանում է քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանի հորեղբոր որդին և Յուրա Իվանյանի քույրը մինչ օրս աշխատում է Շրջակա միջավայրի նախարարությունում, ու նախկին փորձաքննական մարմնի ղեկավարը եղել է նրանց խնամին։ Այստեղ պաշտպանվել են անձնական, խնամիական շահեր, և նպատակը նա չի եղել, որ ինչ-որ երաշխիքներ ստեղծեն մեր երկրի անվտանգության համար։ Հույս ունեմ՝ Քննչական կոմիտեում քննվող գործը չի կարճվի: Շատ ջուր է քաշելու էս պատմությունը, բայց ամբողջ քննության ընթացքում Քրեական դատավարության օրենսգիրքը տակնուվրա են արել, խախտումներ կան՝ պրոցեդուալ խախտումներ կան, օրինակ՝ քննիչը չի կարող ուղղակի կամ անուղղակի շահագրգռվածություն ունենալ գործի ելքով։

-Կարծում եք այդքան պա՞րզ է՝ այսքան մեծ հնչեղություն ունեցող գործով քննիչը նեղ, անձնական, ընտանեկան շահե՞ր կսպասարկեր։

-Մեր երկրում ամեն ինչ շատ պարզ է, մենք ընկել ենք իզոտոպներից ենք խոսում, Սևանի ու Ջերմուկի ջրերի աղտոտումից, պարզվեց, որ ավելի պարզ է, քան մենք կարող էինք կարծել։

-Կարո՞ղ ենք ենթադրել, որ Դուք նաև որպես իրավաբան, կփորձեք անել այնպես, որ Յուրա Իվանյանը որպես քննչական խմբի ղեկավար չշարունակի այս գործով քննչական խումբը ղեկավարել։

-Բազմիցս հայտարարել եմ՝ այստեղ կա պաշտոնեական կեղծիք, կա լիազորությունների գերազանցում, և Քննչական կոմիտեի նախագահն ու քննիչը պետք է պատասխանատվության ենթարկվեն։ Մենք հետամուտ կլինենք դրան, որովհետև եթե անպատժելիություն եղավ, դա կունենա լուրջ հետևանքներ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան