Արցախի Հանրապետության պետական նախարարի գրասենյակից տեղեկացնում են, որ պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը սեպտեմբերի 3-ին այցելել է Ասկերանի շրջանի Շոշ գյուղ՝ մասնակցելու «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով կառուցված մանկապարտեզի բացման հանդիսավոր արարողությանը: «50 երեխայի համար նախատեսված նախակրթարանն իր հարկի տակ ընդունելու է 30 երեխայի Շոշ համայնքից: Ըստ նախնական պայմանավորվածության՝ այս մանկապարտեզը կհաճախեն նաև մոտակա Մխիթարաշեն և Սզնեք գյուղերի …

