Դատարանը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը գրավի դիմաց փոխելու միջնորդությունը. դատական նիստը հետաձգվեց
Հասարակություն
03.09.2019 | 13:43ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստի ընթացքում դատավորը մերժեց Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը 25 մլն դրամ գրավով փոխարինելու՝ պաշտպանների միջնորդությունը:
Դատական նիստը հետագձվեց: Այն տեղի կունենա սեպտեմբերի 17-ին:
Նելլի Մելքոնյան