Արսեն Թորոսյանն իր կնոջ կենտրոնի պետպատվերներն ավելացրել է՝ դարձնելով մոտ 2.7 մլրդ. Թամամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Տարվա սկզբին պետպատվերի բաշխում անելիս ի՞նչ չափորոշիչներով եք առաջնորդվել, ինչպե՞ս եղավ, որ Ձեր կնոջ ղեկավարած կենտրոնի պետպատվերը, որ կատարում է միայն ՄՌՏ (Մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա) ու ԿՏ (Համակարգչային տոմոգրաֆիա) հետազոտություններ, կրկնապատկեցիք: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախարար Արսեն Թորոսյանին հրապարակավ հարցրեց նախարարի նախկին խորհրդական, պրոֆեսոր Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար Գևորգ Թամամյանը:

«Պարո՛ն Թորոսյան, եթե այդքան լավն է, ապա տասով բազմապատկեիք: Ինչո՞ւ մասնավոր կենտրոնին 1 մլրդ-ով ավելացրեցիք պետպատվերը՝ դարձնելով մոտավորապես 2.7 մլրդ, մինչդեռ ամբողջ Հայաստանի ուռուցքաբանության պետպատվերը 1 մլրդ-ի չի հասնում: Սրա մասին որևէ հոդաբաշխ բացատրություն չի եղել, ասել են՝ այդպես գտանք: Ո՞վ գտավ»,- ասաց նա:

Թամամյանը նկատեց, որ բժշկությունը բարդ ոլորտ է, ինչի պատճառով էլ նախարար Արսեն Թորոսյանը կարողանում է մանևրել:

«Նա կարողանում է մանևրել ու Կառավարության անդամներին ոլորտը ներկայացնել այնպես, ինչպես ինքն է պատկերացնում, իսկ ժողովուրդն ու Կառավարությունը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում այստեղ»,- շարունակեց Գևորգ Թամամյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան