Վերջին օրերին բոլորի մտահոգության առանցքում հայտնված Սևանա լիճը ինքնամաքրվում է։ Կապուտաչյա գեղեցկուհին, որն անաբենա ջրիմուռների պատճառով կանաչել էր, հետզհետե վերադառնում է իր նախկին գույնին։ Ու թեեւ առողջապահության նախարարության կատարած հետազոտության համաձայն՝ լճի ափամերձ՝ 11 տարածքներից 2-ում դեռ առկա են նորմայից չնչին շեղումներ, սակայն մասնագետների կարծիքով՝ առաջիկա օրերին այդ հատվածներում նույնպես վիճակը կկարգավորվի։ Factor.am-ի նկարահանող խումբն …

