ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մարտի 22-ին ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ընդունեց Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ ԱլԶաաբին: «Ողջունելով հյուրին՝ Վալերիյ Օսիպյանը կարևորեց երկու պետությունների բարձր մակարդակի հարաբերությունները, ինչի շնորհիվ կարևոր համագործակցություն կա տարբեր ոլորտներում, այդ թվում՝ նաև իրավապահ կառույցների միջև: Ոստիկանության պետը նշեց, որ երկու երկրների իրավապահները հիմնականում …