Այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքում» գրառում է կատարել տնտեսության մեջ գրանցված դրական միտումների մասին:
«Այս տարի ԿԲ կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի (սեպտեմբերի 15-ի դրությամբ այս թիվը 351 միլիոն դոլար էր):
Սա շատ լավ նորություն է, որ վկայում է տնտեսության մեջ մեծ ակտիվության մասին»,- գրել է նա: