ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ Կառավարության վարած կադրային քաղաքականության վերաբերյալ քննադատություններին։ «Ես առաջարկում եմ, տիկնա՛յք և պարոնա՛յք, ավելի կոնկրետ ասել, թե չէ այսպես օդի մեջ շատ վատ կադրային քաղաքականության մասին խոսելը հնարավորություն չի տալիս շտկել այդ քաղաքականությունը»,- ասաց նա։ ԱԺ նախագահը մատնացույց արեց Էկոնոմիկայի նախարար Տիգրանն Խաչատրյանին և ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին՝ որպես …

