Միջազգային կոնֆերանս՝ ՀՀ ՊՆ վարչական համալիրում. մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 16 պետությունների ներկայացուցիչներ

Լուրեր

27.09.2026 | 21:13
Ինչու է Հ1-ը պատերազմի տարելիցին համերգ հեռարձակել․ կառույցից գրավոր հարցում են պահանջում
27.09.2026 | 21:01
Որ հասցեներն են այս պահին հոսանքազրկվել «Ծիծեռնակաբերդ» 110/6 կՎ ենթակայանում բռնկված հրդեհի հետևանքով
27.09.2026 | 20:32
Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող էլեկտրական ենթակայանում բռնկված հրդեհը մեկուսացվել է
27.09.2026 | 20:00
Չորս համայնքում ՏԻՄ ընտրությունների քվեարկությունն ավարտվել է․ սկսվել է հաշվարկը
27.09.2026 | 20:00
ՀՀ անկախացումից՝ Արցախի հայաթափում․ ամենաբարձր թռիչքի և ամենախոր անկման ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.09.2026 | 19:33
Վանաձորում, Հրազդանում և Արարատում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
27.09.2026 | 19:19
28 ժամ ջուր չի լինի Գյումրու մի շարք հասցեներում 
27.09.2026 | 18:41
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 17։00-ի դրությամբ
27.09.2026 | 18:38
Հաղորդում է ներկայացվել հանցագործության մասին. ՀԷՑ-ը՝ ենթակայանում բռնկված հրդեհի մասին
27.09.2026 | 18:11
Հրդեհ Ծիծեռնակաբերդի խճուղում․ դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ
27.09.2026 | 17:39
Բիլ Գեյթսը զգուշացրել է, որ արհեստական բանականության պատճառով կարող է մինչև մեկ միլիարդ մարդ մահանալ
27.09.2026 | 17:27
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականների վերջնական դիրքերը
27.09.2026 | 17:00
ՄՔԾ-ի մի շարք ստորաբաժանումներ և շրջիկ գրասենյակներ այսօր կաշխատեն մինչև 20:00-ն
27.09.2026 | 16:36
ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները ըստ համայնքների՝ 14:00-ի դրությամբ
27.09.2026 | 16:24
Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

ՀՀ պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 24-ից 25-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարության, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) և Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանի (IIA Armenia) աջակցությամբ կազմակերպված Ներքին աուդիտի 3-րդ միջազգային կոնֆերանսը:

«Կոնֆերանսին մասնակցել են ՆԱՏՕ-ի անդամ և գործընկեր 16 պետությունների ներկայացուցիչներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ, միջազգային ճանաչում ունեցող փորձագետներ, ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներ:

Միջազգային կոնֆերանսի ընթացքում քննարկվել են կիբեռանվտանգությանն առնչվող խնդիրներ, պաշտպանական գերատեսչություններում պետական գնումների հետ կապված ռիսկերն ու արդյունքի գնահատման չափորոշիչները (KPI):

Նմանատիպ քննարկումները և ոլորտում կուտակած փորձի փոխանակումը նպաստում է ներքին աուդիտի աշխատանքների բարելավմանը և պաշտպանական համակարգում հավելյալ արժեքների ստեղծմանը»,- ասված է հաղորդագրությունում: