«Հայկ Հարությունյանը վախենում էր գալ դատարան, պետք է որ վախենար Ռոբերտ Քոչարյանից». Սեդա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 12:34
Փրկարարները ձիուն դուրս են բերել փոսից
14.12.2024 | 12:12
Նավթի գներն աճել են
14.12.2024 | 11:55
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի երեք ներկայացուցիչ
14.12.2024 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ դեկտեմբերի 14-ի դրությամբ
14.12.2024 | 11:09
Դստերը ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառած մոր վերաբերյալ քրեական գործը դատախազն ուղարկել է դատարան
14.12.2024 | 11:00
Վրաստանում նախագահական ընտրություններ են․ ընդդիմությունը հավաքվել է ԱԺ-ի մոտ
14.12.2024 | 10:35
Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
14.12.2024 | 10:16
Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար
13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Մարտի 1-ի տուժողների շահերի ներկայացուցիչ, փաստաբան Սեդա Սաֆարյանի հետ

-Տիկի՛ն Սաֆարյան, Դուք ենթադրություններ ունե՞ք, թե ինչու կարող էր ինքնասպան լինել Մարտի 1-ի գործով վկա նախկին ոստիկանապետը։

-Ինչպես ցանկացած մարդ, այնպես էլ ես փորձեցի իմ մեջ հասկանալ, թե ինչը կարող էր նրան դրդել նման արարքի, եթե, իհարկե, դա ինքնասպանություն է։ Ինչ էլ կատարված լինի, մեծամասամբ հակված ենք ասելու, որ առնչվում է Մարտի 1-ի հետ, չնայած այլ քրեական գործի հետ կապված կասկածներ կար և չի բացառվում, որ դա էլ ազդած լինի այս ամենի վրա։ Բայց ես մտահոգված եմ քրեական գործի ճակատագրում նրա ունեցած դերով։ Նրա ինքնասպան լինելու վարկածը կարող էր կապված լինել 2008-ի փետրվարի 23-ից մինչև մարտի 2-ի իրադարձություններում նրա ղեկավարած կառույցի մասնակցության հետ։ Ըստ էության, բոլորս հասկանում ենք, որ Հայկ Հարությունյանը որքան էլ ոստիկանապետ լիներ, ինքն էլ էր քաղաքական պրոցեսների մեջ խառը և իր համակարգն էլ թաթախեց այդ պատմության մեջ։ Էլի, բնականաբար, փետրվարի 23-ի խորհրդակցության հետևանքներն են, ռեալ մշակված պլան էր, և այդ պլանի մեջ ներառված էր նաև Ոստիկանությունը։ Եվ առաջինը, որի կառույցին որպես փաստաբան դատի եմ տվել, Ոստիկանության գործողությունների համաչափությանը, իրավաչափությանը և այդ գործողություններին գնալու իրավական և փաստական հիմքերի մասով դատարան դիմելս է եղել։ Դատարանում պարզվեց, որ Հայկ Հարությունյանի կառույցը որևէ միջոցառման պլան չի ունեցել, որևէ հիմք չի ունեցել, որևէ տեղեկատվություն չի ունեցել, որ ցուցարարները զինված են և զենքի կուտակումներ են լինում…

-Տիկի՛ն Սաֆարյան, ես երկու անգամ կարդացել եմ Հայկ Հարությունյանի ցուցմունքը և այնտեղ որևէ նորություն, որը կտարբերվեր պաշտոնական հաղորդագրությունից, գրեթե չկար…

-Իհարկե՛, նա Քոչարյանի վարկածն է առաջ տանում, և դա պետական վարկածն է 2008-ի, որ մեր վրա քարեր փայտեր են շպրտում։ Հայկ Հարությունյանը նաև խնդիր ուներ, իր ժամանակահատվածում չէին հասցրել կեղծել զեկուցագրերը, ինչը նրա հաջորդի՝ Ալիկ Սարգսյանի ոստիկանապետ աշխատելու տարիներին իրագործվել է։ Եվ դրանով հաստատվել են մեր այն պնդումները, որ ցուցարարներին ցրելու գործողությունների պահին Հայկ Հարությունյանը չի ունեցել որևէ փաստական տվյալ։ Հետևաբար, այս կեղծիքների հետ կապված Հայկ Հարությունյանը կարող էր ունենալ մտահոգություն։ Նա կարող էր մտահոգություն ունենալ նաև դատարանում հանդես գալու առումով, որովհետև բազմաթիվ լուրջ հարցեր կային նրան ուղղվելիք։ Մասնավորապես, նախկին պետական պաշտոնյայի ցուցմունքը կա, որ այդ գիշեր 6-րդ վարչությունում լուրջ տեղաշարժեր են կատարվել, արկղերով ինչ-որ բաներ են տեղափոխել, տարել են, դրել են, Ոստիկանությունը դրանք ինքն է դրել, ինքը հավաքել է (նկատի ունի մարտի 1-ի առավոտյան Ոստիկանությունը, տեղազննություն անվան տակ, Ազատության հրապարակը մաքրելուց հետո ինքն է զենք-զինամթերքը դրել հրապարակի տարբեր հատվածներում և դրանք վերագրել որպես ցուցարարներին պատկանող զենք-զինամթերք – Մ.Ա.), և այս կարգի լուրջ մեղադրանքների պարագայում ստացվում է, որ Ոստիկանությունը ևս իր գործառույթներից դուրս գործողություններ է կատարել և պետք է դրանց համար պատասխան տա։

-Այսինքն՝ ինքը վախենում էր գալ դատարա՞ն։

-Այո՛, իր մտավախությունը դատարան գալու շատ մեծ է եղել։

-Կա՞ր ինչ-որ մեկը, որից ինքը վախենում էր։

-Իմ կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանից պետք է վախենար, որովհետև ինչպիսի պատասխան էլ տար, նախ այդ պատասխանները համոզիչ չէին թվա հասարակությանը, դրանով իրեն լավ չէր զգա նախկին ոստիկանապետը, իսկ Ռոբերտ Քոչարյանի օգտին ինչ էլ խոսեր, էլի համոզիչ չէր լինի, նրա դեմ չէր կարող խոսել և անգամ, վախենամ, չկարողանար պնդել, որ այո՛, ՀՀ նախագահը մարտի 1-ին տեղյակ է եղել Ոստիկանության ամեն մի քայլի մասին։

-Հետևաբար՝ ու՞մ կարող էր ձեռք տալ նրա մահը։

-Անկեղծ ասած, երեկ հեռուստատեսությամբ փորձում էի հասկանալ, թե ինչ է կատարվում, հիմնականում նրան վերագրվող հեռուստաընկերություններում են ակտիվ փորձում Հայկ Հարությունյանի մահը կապել ժողովրդի, ներկա իշխանությունների հետ։ Թե ներկա իշխանություններին Հայկ Հարությունյանի մահն ինչ կարող էր տալ, հասկանալի չէր, որովհետև ներկա իշխանություններին ձեռնտու էր, որ իր իշխանության տարիներին քննություն առարկա դարձած գործով վկան, այն էլ առանցքային նշանակության վկան, որին, իհարկե, չես կարող օժտել վկայի կարգավիճակով,- ես չգիտեմ, թե հիմա ինչպիսի զարգացումներ են եղել ՀՔԾ-ում, ես խոսում եմ անջատված մասի նյութերից ելնելով,- անձը, որը կարող էր ցուցմունքներ տալ և մեղադրանքի կողմին շատ ձեռնտու էր Հայկ Հարությունյանին դատարան հրավիրել և հարցաքննելը։ Եվ հանկարծ այսպիսի իրավիճակ է ստեղծվում։ Մարդն ինքնասպան է լինում։ Կարծում եմ՝ այն առանցքային անձինք, որոնք հիմնականում «միջնորդ» են այդ համակարգում գործող անձանց և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջև, նրանց մահը ձեռնտու է միայն Ռոբերտ Քոչարյանին։ Այլ անձի ձեռնտու չէ։

-Ինչքանո՞վ կարող է դժվարանալ Մարտի 1-ի գործի քննությունը, երբ մահացել է մարտի 1-ի օրերին ԱԱԾ պետը, ոստիկանապետը, իսկ պաշտպանության նախարարն էլ փախուստի մեջ է։

-Որոշակի անդրադարձ քրեական գործի վրա կունենա, բայց ոչ վճռորոշ։ Ես էլի եմ ասում՝ ինչ ասել են, արդեն ասել են։ Բացի դրանից՝ մեղադրանքի հիմքում ոչ թե ցուցմունքներն են դրվում, այլ շատ ավելի կարևոր փաստեր, կարևոր որոշումներ, որոնք արդեն կայացվել են Սահմանադրության խախտմամբ։ Հետևաբար՝ ասել, որ դրանք կարող են խոցելի դարձնել մեղադրանքը, ես հակված չեմ։ Պարզապես ցանկալի կլիներ, որպեսզի և՛ պաշտպանության կողմը, և՛ տուժող կողմը հավասար պայմաններում հարցաքններ Հայկ Հարությունյանին և ստանար հարցերի պատասխաններ, ինչը ներկա պահին, բնականաբար, հնարավոր չի լինի։

-Կա՞ մտավախություն, որ էլի ինքնասպանություններ կլինեն։

-Քանի դեռ այս գործն այսքան քաշքշվում է, քանի դեռ այս կարգի ձգձգումներով է գործի քննությունն առաջ ընթանում, վտանգված են շատերը։ Կարծում եմ՝ մենք դեռ շատ բան չգիտենք։ Շատ ցանկալի կլինի, որ խորացված քննություն տարվի թե՛ Հայկ Հարությունյանի՝ վերջին շրջանում ունեցած հեռախոսային խոսակցությունների, թե՛ շրջապատի, թե՛ նրա հետ հանդիպած մարդկանց, թե՛ նրա համար ստեղծած հոգեվիճակի, ամեն ինչ բազմակողմանի ու օբյեկտիվ քննվի, որ հասկանանք՝ ինչ է կատարվել։ Ցանկալի է նաև, որ քրեական գործով անցնող վկաները պետության աջակցությունն ունենան, ապահովություն ունենան և նրանց վարքը կոնկրետ չեզոքացման առումով վերահսկվի։ Որ նրանք ոչ մի կողմին հնարավորություն չունենան տեսնելու՝ ո՛չ մեղադրական կողմին, ո՛չ պաշտպանության կողմին, ո՛չ էլ զանգեր ունենան այլ վայրերից։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան