Արմավիրի բաժնի հետաքննչական բաժանունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ օգոստոսի 3-ին, Արմավիրի մարզում տեղի ունեցած խոշոր չափի գողության փաստով։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, առավոտյան Արմավիրի ոստիկանություն է դիմել Արմավիր քաղաքի բնակիչ Անահիտ Ա-ն և հայտնել, որ գալով տուն՝ հայտնաբերել է, որ տանից անհետացել է ոսկեղենը, և ինքն ունի կասկածներ, որ այն գողացել են։ Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները …

