ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, տիկնոջ Աննա Հակոբյանի հետ հյուրընկալել են աշխարհահռչակ դիրիժոր Ջորջ Փեհլիվանյանին, անվանի բեմադրիչ, ՌԴ ժողովրդական արտիստ Գեորգի Իսահակյանին և «Հայաստանի պետական Ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Գագիկ Մանասյանին։ «Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի և «Ներկա» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Ադոլֆ Հասսեի «Տիգրան Մեծ» օպերայի բեմադրման նախապատրաստական և կազմակերպչական հարցերը։ Գագիկ Մանասյանը պատմել է, …

