Գործարարն ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի․ 5 ամիս պետական կառույցների դռները թակելուց հետո Արվին Նազարյանն այլ ելք չի ունեցել, քան իրավունքների պաշտպանության հայցով դիմել դատարան։ 2018-ի օգոստոսից գործարարը չի կարողանում մաքսազերծել Իրանից ներկրվող 47 տոննա զանգվածով ցեմենտը։ «Դիմեցինք ՊԵԿ-ին մաքսազերծելու համար, մերժեցին ինվոյսային գնով մաքսազերծել։ Առաջարկեցին գործարքն անել մաքսային արժեքով, որը 1 տոննայի համար գինը դրված …