ՀՀ Ազգային ժողովի նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Սինգապուրի վարչապետ Լի Սյեն Լունի գլխավորած պատվիրակությանը: «Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանում չափազանց մեծ հետաքրքրություն կա Սինգապուրի նկատմամբ և ինչպես ողջ աշխարհում, Հայաստանում ևս հիացած են սինգապուրյան հրաշքով ու զարգացման այն մոդելով, որը հաջողվել …

