Բելառուսի նախագահը Երևան ժամանեց՝ ԵՏՄ գագաթնաժողովին մասնակցելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
30.09.2019 | 17:57Երկօրյա այցով Հայաստան ժամանեց Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա մասնակցելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
«Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Երևանում կլինեն ԵՏՄ անդամ պետությունների ղեկավարները, ինչպես նաև Իրանի նախագահ Հասան Ռոհանին և Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը: Գագաթնաժողովին կմասնակցի նաև Սինգապուրի վարչապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: