«Լուսավոր Հայաստանն» Արման Բաբաջանյանին միջազգային խորհրդարանական խմբերում այլ պատգամավորներով է փոխարինում

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատգամավոր Արման Բաբաջանյանին բարեկամական խմբերում և միջազգային խորհրդարանական վեհաժողովներում փոխարինում է այլ պատգամավորներով:

Factor.am-ին պաշտոնական աղբյուրներից հայտնի դարձավ, որ Հայաստան-Իրան և Հայաստան-Սիրիա բարեկամական խմբերում Արման Բաբաջանյանին կփոխարինի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից Սարիկ Մինասյանը, Հայաստան-Լատվիա, Լիտվա, Էստոնիա և Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբերում՝ Այվազյանը, Հայաստան-Կուբա և Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբերում՝ Արկադի Խաչատրյանը: Վերջինն Արման Բաբաջանյանին կփոխարինի նաև ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեում, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում, ՀՀ Ազգային ժողովի և Արցախի Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովում:

Նկատենք, որ բարեկամական խմբերի և միջազգային խորհրդարանական վեհաժողովների առումով ԼՀԿ-ի այլ պատգամավորների դեպքում ևս փոփոխություն եղել է, բայց նրանք, ամեն դեպքում, այլ խմբերում են ընդգրկվել, իսկ Արման Բաբաջանյանն ընդհանրապես դուրս է մնացել:

Հիշեցնենք, որ Արման Բաբաջանյանը վերջերս հայտարարեց, որ դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից և գործելու է որպես ազատ պատգամավոր:

Նարեկ Կիրակոսյան