«Այդպես չի լինելու, որ ով, երբ ուզենա՝ անմեղ մարդկանց հասցեին հաչի, վիրավորի». Լևոն Բարսեղյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.12.2024 | 13:10
Սիրիայի անցումային կառավարության վարչապետը կայունության և հանգստության կոչ է անում
11.12.2024 | 12:59
2024թ․ ԱՄՆ զբոսաշրջային վիզայի մերժումների թիվն ավելացել է ՀՀ քաղաքացիների համար
11.12.2024 | 12:48
Բայդենի վարչակազմը նախատեսում է խստացնել ռուսական նավթի դեմ պատժամիջոցները` նախքան Թրամփի պաշտոնավարումը․ Bloomberg
11.12.2024 | 12:38
Հօգուտ պետության կբռնագանձվի 25 միլիոն դրամ. Դատարանը բավարարել է Դատախազության հայցապահանջը
11.12.2024 | 12:36
Մենք բարձր ենք գնահատում հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը միտված ամերիկահայ համայնքի բոլոր ջանքերը․ Քրիստինա Քվին
11.12.2024 | 12:24
Բլինքենը կայցելի Թուրքիա՝ Սիրիայի հարցով բանակցությունների
11.12.2024 | 12:12
1 ամսով կասեցնում եմ ՔՊ-ի հետ համագործակցությունս․ խմբակցությունից, գուցե, դուրս գամ, մանդատս վայր չդնեմ․ Հակոբ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2024 | 12:09
Սիրիայի Մանբիջում թուրքամետ խմբավորումներն ու ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդերը հրադադարի համաձայնության են հասել
11.12.2024 | 12:00
Փաշինյանը հակադարձել է Բաքվին, Անկարան Հարավային Կովկասում խաղաղության «հույսի շող» է տեսնում․ ԼՈՒՐԵՐ
11.12.2024 | 11:50
Գյումրիում ՏԿԵՆ-ը մշտադիտարկում է իրականացրել տեխզննության բոլոր 4 կայաններում
11.12.2024 | 11:36
Զապորոժիեի ատոմակայանի մոտ ԱԹՍ-ն վնասել է ՄԱԳԱՏԷ-ի աշխատակիցների ավտոմեքենան
11.12.2024 | 11:25
Մբապեն կարող է այլևս չխաղալ 2024 թվականին
11.12.2024 | 11:14
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման հարցում հասել ենք ամենամոտ կետին․ Հաքան Ֆիդան
11.12.2024 | 11:03
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
11.12.2024 | 10:51
«Ցանկանում ենք, որ Ղարաբաղի օկուպացիայից ազատագրմամբ բացված պատմական հնարավորությունը պսակվի խաղաղության համաձայնագրի կնքմամբ»․Էրդողան
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանի հետ

-Պարո՛ն Բարսեղյան, այսօր յուրօրինակ ակցիա էիք նախաձեռնել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի՝ հանրությանն ավելի շատ հայտնի Սորոսի հայաստանյան գրասենյակի առջև: Ձեր գործընկեր Արթուր Սաքունցի հետ նարդի էիք խաղում, նաև քաղհասարակության մի շարք այլ անդամներ միացան, Աժ պատգամավորներ այցելեցին: Ինչո՞ւ որոշեցիք այդպիսի ակցիա անել։

– Եվ բազմաթիվ քաղաքացիներ… Դա ակցիա չէր իրականում։ Մենք որոշեցինք, որ որտեղ ուզում, այնտեղ նարդի ենք խաղում։ Պատճառն այն էր, որ երեք շաբաթ շարունակ ինչ-որ մի փոքր, շատ տարօրինակ խմբակ այդտեղ արյուն էր պղտորում, թունավորում էր մարդկանց կյանքը, անցնող- դարձողներին հազար ու մի վիրավորանք էր նետում, զրպարտչական արտահայտությունններ էր անում, խախտում հասարակական կարգը և խուլիգանական արարքներ թույլ տալիս։ Իսկ Ոստիկանությունը դիտորդի դերում էր՝ ինչպես ԵԱՀԿ դիտորդները։ Որևէ մեկի մտքով չանցավ, որ եթե այդ վիրավորանքներն իրենց ծնողներին, երեխաներին, քույրերին ուղղվեին, իրենք ինչպե՞ս կվարվեին։ Գրասենյակում բոլորն են ինձ գործընկեր, բայց նրանց մեծ մասն ինձ ընկեր է, այնտեղ գնացող-եկողներն էլ են ինձ ծանոթ, բայց մի մասը նաև ընկեր է։ Մոտիկ, հարազատ մարդիկ են: Բոլորն անցած երեք շաբաթների ընթացքում իրենց զուսպ են պահել, որևէ կերպ չեն արձագանքել, և այդ խմբակը հաբրգել է, ըստ էության։ Անպատիժ մնալով, հակահարված չստանալով, մարդկային խոսք չլսելով՝ նրանք որոշել էին, որ իրենց ամեն ինչ կարելի է։ Մի օր որոշեցի գնալ, տեսնել՝ ինչ կա չկա, պարզվեց՝ մարդիկ ընդունակ են դեմերես անձնական բնույթի հայհոյանքներ տալ: Նրանց մի մասը գյալմապիցցառո է եւ սերժատառական։ Այդպիսի անուն է կնքվել արդեն։ Նրանք են, որոնք չեն կարողանում հաշտվել հեղափոխության մտքի հետ, որոնք շատ բորբոքվել են, որ իրենց տերերը, իրենց հայրիկները զրկվել են իշխանությունից և կերակրատաշտից վանվել են մի կողմ։ Եթե ինչ-որ մի ժամանակ համբերում էին՝ այն հույսով, որ իրենց ստնտուները վերադառնալու են իշխանության և ամեն ինչ իրենց համար դրախտ է լինելու, ինչպես նախկինում էր, հիմա հասկացել են, որ անցյալին վերադարձ չի լինելու։ Թե ինչու են այսքան ուշ հասկացել, չեմ կարող ասել։ Միշտ էլ ուշ ես հասկանում, երբ կտրված ես հասարակությունից։ Կատաղել են, որոշել են անպայման վնասել մարդկանց զանազան ձևերով, հասարակական կարգի խախտումով, խուլիգանական արարքներով: Այսօր վանդալիզմի էին անցել, անցած գիշեր որոշել էին իրենց ստորագրությունը թողնել՝ մեծ տրաֆարետներով գրված, բոլորը ստորագրել էին «Սորոսի զավակներ», «Սորոսի վաստակներ» և ծածկել էին դրանցով նրբանցքի պատերն ու գետինը, ինչը քրեական հանցագործություն է։ Ոստիկանությունը եկավ, նայեց, բայց ո՛չ քրեական գործ է հարուցված, ո՛չ էլ նյութեր են նախապատրաստում։

-Նախօրեին հայտարարություն էիք տարածել մի խումբ ՀԿ-ներով՝  կոչ անելով իշխանություններին քայլեր ձեռնարկել։ Դուք կոչ ենք անում իրավապահ մարմիններին ու Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին՝ պատշաճ գնահատական տալ կատարվածին և ձեռնարկել ժողովրդավարական և իրավական պետության պահանջներից բխող գործողություններ։ Որևէ արձագանք ստացե՞լ եք:

-Առայժմ պաշտոնական հրապարակային արձագանք չի եղել կամ կարելի է ասել, որ պատգամավորներ էին եկել, Մարիան Կարապետյան, Արթուրը Հովհաննիսյան, Գայանեն Աբրահամյան։ Եվ էլի գալիս- գնում են: Ինչպես նաև այսօր ոստիկանների թիվն էր մեծ՝ 20-25 հոգի։ Նախորդ օրերին երկու հոգի էին, որոնք համեստ կանգնած նայում էին։ Հիմա շատ ավելի աչալուրջ են։ Առավոտյան եկան, տեսան, որ մենք տեղադրում ենք սեղանները, նարդին։ Եվ վերջ։ Իրենք ուշադիր հսկում են։ Եթե, օրինակ, այսօր գյալմապիցցառոներն ու սերժատառականները համարձակվեին գալ այնտեղ, որպեսզի փորձեին իրենց նախորդ օրերի լկտի վարքը դրսևորել, չգիտեմ՝ ինչպես կվարվեին ոստիկանները, բայց մենք պատրաստ էինք և այսուհետև պատրաստ ենք լինելու։ Երևի թե ավելի քան հանդուրժող ենք եղել։ Պիտի կրկնեմ Նիկոլի խոսքերը, որ ասում է՝ խաթրով ես խոսում, քաղաքավարի, իրենց թվում է՝ թույլ ես, խեղճ ես։ Սա է, ըստ էության, տեղի ունենում։ Հիմա, ըստ ամենայնի, հասկացել են, որ իրենց պատկերացրած դրախտն ուղղակի պատրանք է, այդպես չի լինելու, որ ով, երբ ուզենա՝ անմեղ մարդկանց հասցեին հաչի, վիրավորի։ Գիտե՞ք ինչ է եղել՝ գրասենյակի աշխատողների մեծ մասը կանայք են, դուրս են գալիս, ամուսինները դիմավորում են, տանում են, անվանական սկսում են այդ կանանց հասցեին վայրահաչել։ Ուղղակի մի քանիսը մազապուրծ են եղել սատկացվելուց, բառի բուն իմաստով։ Հազիվ կարողացել են ամուսիններին մի կողմ քաշել, որ չտան, չսատկացնեն: Ըստ երևույթին, այդ մարդկանց երազանքը դա է։ Կասկածներ ունեմ, որ նրանցից մի քանիսը, երևի, ուզում է քաղաքական հալածյալի լեգենդ ստեղծել իր կենսագրության մեջ, որպեսզի փախչի, արտագաղթի ու վայելի օտար երկրի ստեղծածը։ Եվ երազում է, որ իրեն կքաշքշեն կամ ինքը կքաշքշի, իրեն կտանեն Ոստիկանություն, իր կենսագրության մեջ կգրվի, որ եղել է Ոստիկանությունում քաղաքական պատճառներով, ուստի քաղաքական ապաստան են ուզում։ Բայց սա ավելի շատ նման է պատվերի, վստահ չեմ, որ պատվեր է, բայց որ հոգեխանգարմունքի հասել է, դա ակնհայտ է։ Տեսեք իրենց վարքը, ելույթները, հիստերիկ ղժժոցները։ Այսուհետև մենք դատապարտված ենք տիրություն անել մեր տարածքները և ուղիղ իմաստով, այսինքն, ֆիզիկական տարածքները, և անուղղակի իմաստով։ Այսինքն, այն արժեքները, որոնք մենք նվաճել ենք հեղափոխությամբ ու դրա համար, կներեք, շատ ենք տանջվել, երևի մի քանի տասնամյակ։ Ոչ մի այդ տեսակ, հումանոիդ ասեմ, թերմարդ ասեմ, իրավունք չունի ոտնձգել: Մենք էլ ենք բազմաթիվ ակցիաներ արել, մեզ էլ են տարել Ոստիկանություն։ Բայց մարդուն այդ տեսակ վիրավորանքներ հասցնել, ստորացնել, խուլիգանական արարքներ թույլ տալ, մենք մեզ թույլ չենք տվել: Եթե համարում են, որ իրենց կարելի է, մեզ ավելի շատ է կարելի։

-Պարո՛ն Բարսեղյան, Ոստիկանությունն արագ գտավ և կալանավորեց Քոչարյանի գործը քննող դատավոր Աննա Դանիբեկյանին հետապնդող երիտասարդներին: Ինչո՞ւ այս դեպքում որևէ արձագանք չկա իրավապահներից։

-Տարբերությունն ակնհայտ է, որ մի դեպքում իշխանության ներկայացուցչի մասին է խոսքը, հատկապես՝ դատավորի մասին…

-Ուսուցիչն էլ իր տեսակի մեջ իշխանության ներկայացուցիչ է։

-Իրավական կարգավորումների իմաստով, Քրեական օրենսգրքում բերված կարգավորումների իմաստով կա սկզբունքային տարբերություն: Բայց սա չի արդարացնում, իհարկե, ճիշտ են արել, այդպես պետք է խափանվի ցանկացած ոտնձգություն։ Իսկ հանրության շարքային անդամների հանդեպ եղած ոտնձգությունները նույնպես պետք է համարժեք գնահատականի և համապատասխան գործողությունների արժանանային, ինչը տեղի չի ունեցել մինչև այսօր։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան