2003 թվականից երկու տարին մեկ անգամ պետական միջոցներով արդեն 9-րդ անգամ կազմակերպվում է Համահայկական հայագիտական օլիմպիադան։ Այս տարի օլիմպիադային 6 երկրի հայկական կրթօջախներից 80 աշակերտ է մասնակցում․ Հայաստանից, Քուվեյթից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից ու Արցախից։ Ընտրվել են 14-18 տարեկան այն երեխաները, որոնք հայագիտության անհրաժեշտ իմացություն ունեն։ Օլիմպիադայի մասնակիցների շարքում Քուվեյթի Ազգային վարժարանի սան 16-ամյա Շահան Անթաբյանն …

