Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարը ավելի քան վեց ամիս չի հրավիրել ավագանու նիստ. Արարատի մարզպետարան

Լուրեր

27.09.2026 | 15:06
Հայազգի տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը կուղևորվի Միջազգային տիեզերակայան
27.09.2026 | 14:38
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականները հաղթեցին վերջին տուրում
27.09.2026 | 14:16
Թրամփը Զելենսկիին կոչ է արել Պուտինի հետ պայմանավորվել խաղաղության շուրջ
27.09.2026 | 13:23
ԱՄՆ մեկնել զբոսաշրջային վիզայով՝ ծննդաբերելու և երեխային քաղաքացիություն ապահովելու նպատակով, չի թույլատրվում․ դեսպանություն
27.09.2026 | 12:36
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ են մատուցում Լոռու և Կոտայքի մարզերում
27.09.2026 | 11:48
Երևանի քաղաքապետարանը սահմանափակել է արցախցիների հավաքն Ազատության հրապարակում
27.09.2026 | 11:23
Ռուբեն Վարդանյանի գերության 3 տարին․ ձերբակալություն, դատավարություն, դատավճիռ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
Բոլորը

Արարատի մարզի Նորաշեն համայնքի նախկին ղեկավարի և համայնքի մի շարք բնակիչների կողմից այսօր իրականացված բողոքի ակցիայի ընթացքում մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ ուղղված անհիմն մեղադրանքներին ի պատասխան մարզպետարանից տեղեկացնում են, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունը կայացվել է Նորաշեն համայնքի ավագանու կողմից՝ ըստ ՏԻՄ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջների, հետևաբար Արարատի մարզպետը համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցնելու իրավասություն չունի:

«Նորաշեն համայնքի նախկին ղեկավարի հայտարարությունն այն մասին, թե Գարիկ Սարգսյանն իրենց առաջարկել է անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ապատեղեկատվություն է, իրականության հետ աղերսներ չունի նաև պնդումը, որ համայնքի նախկին ղեկավարը ավագանու կողմից իրականացվող գործողություններից անտեղյակ է եղել:

Համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ կայացված որոշմանը նախորդել է ուսումնասիրությունների հետևյալ ընթացակարգը.
Նորաշեն համայնքի ղեկավարի՝ 06.09.2019թ. Արարատի մարզպետին հասցեագրված գրության համաձայն՝ 2019 թվականի մարտի 6-ից մինչև 2019 թվականի սեպտեմբերի 6-ը արձանագրվել է 3 նիստեր չկայանալու հանգամանքը:

Ըստ համայնքի ղեկավարի՝ ավագանու նիստերը չեն կայացել ավագանու անդամների կողմից նիստերի իրավազորությունը չապահովելու պատճառով: Սակայն, այստեղ բացակայում է հիմնավորումները, որ նիստերը չեն կայացել ավագանու անդամների կողմից ոչ հիմնավորված և կամայականորեն նիստերին չներկայանալու պատճառով:

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Արարատի մարզպետարան համայնքի ավագանու կողմից ուղարկվել է ավագանու 10.09.2019թ. արձանագրությունը Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ՝ հիմք ընդունելով Նորաշեն համայնքի ղեկավարի կողմից ավելի քան վեց ամիս անընդմեջ համայնքի ավագանու նիստ չհրավիրելու հանգամանքը:

Գրությանը հետևել է մարզպետ Գարիկ Սարգսյանի կողմից 12.09.2019թ. արձակված թիվ ՄԿ/209-2019 կարգադրությունը, որի համաձայն՝ ստեղծվել է աշխատանքային խումբ համայնքի ավագանու նիստերի հրավիրման և անցկացման ընթացակարգերի ու իրավական պահանջների պահպանման գործընթացի ուսումնասիրություն իրականացնելու համար:

Աշխատանքային խմբի կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է.
ՏԻՄ օրենքի կարգավորումներին համապատասխան՝ 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում ավագանու նիստերի հրավիրման օրենսդրական կարգավորումներով անհրաժեշտ տեղեկատվությունն, այդ թվում՝ նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին հրապարակումն ամբողջությամբ պետք է տեղադրված լինի համայնքային պաշտոնական համացանցային կայքում:

Նիստի անցկացման վայրի և ժամանակի մասին հրապարակումն իրականացվում է 3000 և ավելի բնակիչ ունեցող համայնքներում այդ տեղեկությունը կամ զանգվածային լրատվության միջոցներով կամ համայնքի պաշտոնական համացանցային կայքով հրապարակման միջոցով, որի ստեղծումն ու վարումն ապահովում է համայնքի ղեկավարը: Նորաշեն համայնքի համայնքային պաշտոնական համացանցային կայքի ուսումնասիրությունից ակնհայտ է, որ համայնքի ղեկավարը ՏԻՄ օրենքի դրույթներով իրեն վերապահված պարտականություններն չի կատարել՝ իր անգործությամբ հանգեցնելով ավագանու նիստերի չկայացմանը:

Նորաշեն համայնքի ղեկավարը ավելի քան վեց ամիս չի հրավիրել ավագանու նիստ, որն էլ հաստատվում է համայնքի պաշտոնական համացանցային կայքից արված լուսանկարներով և պաշտոնական համացանցային կայքում առկա տեղեկատվության ուսումնասիրությամբ:

Այսպիսով, ՀՀ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարը ավելի քան վեց ամիս չի հրավիրել ավագանու նիստ, որն էլ հաստատվում է հետևյալով. հրավիրած բոլոր նիստերով համայնքի ավագանու նիստերի օրակարգի նախագիծը ձևավորելու համար աշխատակազմի քարտուղարին նիստից առնվազն տասն օր առաջ չեն ներկայացվել գրավոր հարցեր, օրենքի խախտմամբ են ձևավորվել որոշման նախագծերը, որոնց պետք է կցվեին դրանց ընդունման հիմնավորումը, հարցերը նախապես չեն քննարկվել ավագանու իրավասու հանձնաժողովում, հետևաբար քննարկման արդյունքում ձևավորված կարծիքը չի կցվել ավագանու նիստի օրակարգի նյութերին՝ խախտելով ավագանու անդամների՝ օրակարգի և որոշումների նախագծերի կազմանը մասնակից լինելու և կարծիք հայտնելու օրենսդրական իրավունքը, համայնքի պաշտոնական համացանցային կայքից արված լուսանկարներով և պաշտոնական համացանցային կայքում առկա տեղեկատվության ուսումնասիրմամբ, որից պարզ է դառնում, որ Նորաշեն համայնքի ղեկավարը չի կատարել համայնքի ավագանու հերթական նիստը վեց ամսվա ընթացքում երկու ամիսը մեկ անգամ հրավիրելու և վարելու ՏԻՄ օրենքով սահմանված ընթացակարգային պահանջները, որից կարող ենք եզրակացնել, որ ավագանու նիստեր չեն հրավիրվել և կայացվել՝ խախտելով նաև տեղական ինքնակառավարմանը համայնքի բնակիչների մասնակցության սկզբունքը:

Աշխատանքային խմբի կողմից իրականացված ուսումնասիրությունից հետո, խմբի կազմված ուսումնասիրության ակտը Նորաշեն համայքնի ավագանու 10.09.2019թ. արձանագրությունը Նորաշեն համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ՝ Արարատի մարզպետարանը ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն ՏԻՄ օրենքի 26-րդ հոդվածի 6-րդ մասով համապատասխան ընթացք տալու համար:

Սեպտեմբերի 27-ին Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի կողմից Արարատի մարզպետարան է ստացվել գրություն, որով հայտնել են, որ նախարարության կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ նշանակելու, անցկացնելու վերաբերյալ կառավարության որոշման նախագիծը: Միևնույն ժամանակ համայնքի բնականոն առօրյան չխաթարելու, ինչպես նաև տեղական ինքնակառավարաման մարմիններին վերապահված լիազորոթյունների շարունակականությունն ապահովելու նպատակով խնդրել են նշանակել Նորաշեն համայնքի ղեկավարի պաշտոնակատար, ինչն էլ արվել է Արարատի մարզպետի համապատասխան կարգադրությամբ»,-ասված է Արարատի մարզպետարանի տարածած հաղորդագրության մեջ: