Բողոքի ակցիա Արարատի մարզում. մասնակիցները Գարիկ Սարգսյանից պահանջում են չեղարկել իր կայացրած որոշումը

Լուրեր

08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Սեպտեմբերի 30-ը Արարատի մարզի Նորաշեն գյուղում սկսվել է բողոքի ակցիայով․ համայնքի բնակիչները պահանջում են չեղյալ հայտարարել իրենց մարզպետ Գարիկ Սարգսյանի կողմից կայացրած  այն որոշումը, որով դադարեցվել են համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի  լիազորությունները։

Լրագրողների հետ զրույցում Նորայր Գրիգորյանը նշեց, որ ինքը եղել է արձակուրդի մեջ, իսկ մարզպետի պաշտոն զբաղեցրած անձը քնել արթնացել և որոշել է, որ ինքը պետք է  իր լիազորությունները վայր դնի:

«Անօրինական, անհիմն, առանց ծանուցելու, առանց տեղյակ պահելու իմ լիազորությունները վայր են դնում։ Պահակն է երեկոյան զանգել ու տեղյակ պահել: Արդեն 1,5 տարի է, մարզպետի պաշտոնը զբաղեցնող անձը ձեռքերը մտցրել է մեր համայնք, ամբողջ համայնքը խառնել է իրար: Մանկապարտեզը երեք ամիս չի գործում, մարզպետի անօրինական կարգադրությամբ, առանց համայնքապետի ու ավագանու որոշման: Ամեն ինչը կազմակերպում է մարզպետը: Բազմիցս փորձել եմ հանդիպել, ընդհանրապես չի ընդունում: Անկեղծ ասած, անձնական խնդիր կա, խորհրդարանական ընտրությունների ժամանակ իրեն չեմ պաշտպանել, էդ օրվանից նստվածք է տվել»,- ասաց Գրիգորյանը՝ հիշեցնելով, որ իրեն դեռ մեկ տարի առաջ առաջարկել են անդամակցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, ինչից ինքը հրաժարվել է։

Factor.am-ին Արարատի մարզպետարանից փոխանցեցին, որ այս պահին Գարիկ Սարգսյանն ընդունել է բողոքի ակցիա իրականացնող նորաշենցիներին և խնդրի վերաբերյալ առավել հանգամանալից կարող են մանրամասներ հայտնել հանդիպման ավարտից հետո։