«Մենք ասում ենք՝ վենդետա չի լինելու, իրենք անընդհատ սադրում են, որ վենդետա լինի». Գայանե Աբրահամյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.04.2026 | 23:27
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
16.04.2026 | 23:16
ՌԴ-ում ինտերնետն այժմ վերահսկվում է ԱԴԾ-ի երկրորդ ծառայության կողմից, որի աշխատակիցները փորձել են թունավորել Նավալնիին․ The Bell
16.04.2026 | 22:58
Թրամփը հայտարարել է, որ Իսրայելն ու Լիբանանը համաձայնել են հրադադարի
16.04.2026 | 22:48
Թուրքիայում ուսուցիչները բողոքի ցույցեր են անցկացրել դպրոցներում զինված հարձակումներից հետո
16.04.2026 | 22:34
Դեռևս առկա են լուրջ մարդասիրական խնդիրներ, որոնք պետք է լուծվեն. Սիմոնյանը՝ Բաքվում պահվող գերիների մասին
16.04.2026 | 22:21
Վրաստանում հատուկ վիզա կգործի «թվային քոչվորների» համար
16.04.2026 | 22:08
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.04.2026 | 21:54
Մուստաֆաևը հայտարարել է, որ Արաքսի վրայով Աղբենդի կամուրջը շուտով կհանձնվի շահագործման
16.04.2026 | 21:40
Նամականիշ՝ նվիրված «Հայկական ժառանգություն. Մեղրին` ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» թեմային
16.04.2026 | 21:27
ԱՄՆ զորքերը պատրաստ են վերսկսել մարտական ​​գործողությունները. Հեգսեթը զգուշացնում է Իրանին
16.04.2026 | 21:14
Մհեր Գրիգորյանը կարևորել է Հայաստանի տնտեսությունում ֆրանսիական կապիտալով ընկերությունների ներգրավվածությունը
16.04.2026 | 21:00
Կառավարությունը շեշտում է՝ եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ԵՄ-ից աջակցության փաթեթներ ունի՝ մեղմելու հետևանքը․ Գայանե Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:50
Հռոմի պապը քննադատել է «բռնակալներին», որոնք միլիարդներ են ծախսում պատերազմների վրա
16.04.2026 | 20:42
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ «Ուժեղ Հայաստան»-ից 14 անձ է ձերբակալվել, նոր գաղտնալսում է հրապարակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.04.2026 | 20:30
Եթե նույնիսկ հաղթի Սամվել Կարապետյանը, նա վերադարձնելո՞ւ է Ղարաբաղը․ Սերգեյ Մարկեդոնով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Աբրահամյանը

-Արդեն մեկ ամսից ավելի է՝ մի խումբ երիտասարդներ շրջափակման մեջ են պահում «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության գրասենյակը։ Ի՞նչ է նրանց ուզածը ըստ Ձեզ։

-Իրենք որոշակի նպատակներ ունեն, նրանց հետևում խմբեր կան նախկին իշխանությունների կողմից ուղղորդվող։ Հիմնական նպատակն այն է, որ քանդեն այն ամբողջ գաղափարախոսությունը, ժողովրդավարական արժեհամակարգը, որ դրված է հեղափոխության հիմքում։ Եվ, բնականաբար, իրենց հիմնական նետերը պետք է ուղղեին քաղաքացիական հասարակության դեմ։ Եվ սա ոչ թե ուղղակի հիմնադրամի դեմ է, այլ՝ քաղհասարակության ու ժողովրդավարական արժեքների։ Որովհետև այն բոլոր արժեքները, որ տարածել ու ֆինանսավորել է «Բաց հասարակության հիմնադրամները», դրա դեմ  է ուղղորդված այս արշավը։ Ես այդ արշավը չեմ տեսել ո՛չ Սերժ Սարգսյանի օրոք, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի օրոք։ 1 միլիոնից ավելի դոլար ծախսվել է ԵՊՀ տարբեր գրադարանների թվայնացման համար, հսկայական կրթական ծրագրեր են իրականացրել տարբեր բուհերում, տարբեր համայքներում։ Եվ հենց այստեղ էր, որ կարմիր գիծը անցան ուսուցիչների դեմ արշավով։ Ես նոր եմ իմացել, որ այդ ուսուցիչները կամավոր են ներգրավել այս ծրագրում, որը ֆինանսավորել է «Բաց հասարակության հիմնադրամները»։ Ֆինանսավորել է երեխաների սնունդը, գրենական պիտույքները և այդ ուսուցիչների տեղաշարժը տարբեր մարզեր, տարբեր գյուղեր, որպեսզի երեխաների հետ պարապեն հայերեն և մաթեմատիկա։ Նրանք այն երեխաներն էին, որոնք դպրոցական ծրագրերից հետ էին մնացել։ Բոլորս որպես ծնող ուզում ենք մեր երեխաներին ներգրավել նման ծրագրերում, ամռան արձակուրդներն օգտագործել, որ երեխաները մի քիչ ավելի շատ գիտելիք ստանան։ Հիմնադրամ այցելած ուսուցիչների հանդեպ տեղի ունեցածի կադրերը սարսափելի են և դա այն սահմանն էր, որ այլևս հանդուրժելի չէր։ Այստեղ հավաքների ազատության մասին խոսք լինել չէր կարող, և խոսքի ազատության մասին խոսք լինել չէր կարող։

-Տիկի՛ն Աբրահամյան, այնուամենայնիվ, կադրերից երևում է, որ այդ երիտասարդները ոտնձգության վարքով են աչքի ընկնում։ Ինչո՞ւ Ոստիկանությունը որևէ կերպ չհակազդեց։

-Կարծում եմ, որ Ոստիկանությունը որոշակիորեն անգործության է մատնված կամ գոնե բավարար քայլեր չի իրականացրել՝ ապահովելու մարդկանց իրավունքները, այն մարդկանց, որոնք այդտեղ աշխատում են։ Որովհետև «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի այն կետը, որը սահմանում է, թե որ կետում կարող է սահմանափակվել հավաքների ազատությունը, հստակ սահմանում է, որ մարդու իրավունքները հավաքների ազատության օրենքի նկատմամբ գերակա են։ Եվ այդ հիմնարար իրավունքները գերակա են՝ տեղաշարժման իրավունքը, իրենց աշխատավայր մտնելու և դուրս գալու, չվիրավորվելու իրավունքը։ Որովհետև արժանապատվությանն են խփում։ Իսկ Ոստիկանությունը որևէ կերպ չէր միջամտում, այլ փորձում էր, իբրև թե, հավաքների ազատությունն ապահովել։ Սա անընդունելի է, և այս մասով մենք որոշակի քայլերի կդիմենք։

-Ի՞նչ եք կարծում, այդ երիտասարդները սադրանքի նպատակ ունե՞ն, թե՝ ոչ։

-Հիմնական նպատակը կարծում եմ սադրանքն էր։ Այն, ինչ տեղի ունեցավ ամիսներ առաջ «Ռեստարտ» նախաձեռնության հիմնադիր Դավիթ Պետրոսյանի հանդեպ, հիմնականում ատելության խոսքի շատ տիպիկ դրսևորում էր։ Շարունակաբար որոշակի միֆերից ելնելով սուտ էին տարածում։ Ինչո՞ւ ընդհանրապես որևէ կերպ արձագանք չէր տրվում այս ամենին։ Որովհետև ստին ի՞նչ պատասխանես։ Այն, ինչ տարածում են այդ երիտասարդները, բացարձակ սուտ է։ Ֆինանսավորում եղել է, և դա եղել է տարբեր կազմակերպությունների համար և դա եղել է բաց 1998-ից ի վեր։ Ոչինչ գաղտնի չէ, և այն հայտարարությունները, որ հաճախ անում են՝ մենք բացահայտեցինք, որ այսինչ-այսինչ մարդը ֆինանսավորում է ստացել, բացահայտել պետք չէ, մտնում եք «Բաց հասարակության հիմնադրամների» կայք և 1998-ից ի վեր բոլոր ֆինանսավորումներն ու ֆինանսական հաշվետվությունները դրված են։ Այ թե իրենք որտեղից են ֆինանսավորվում և ինչ գումարներով են այս ամենը անում՝ անհայտ է։ Այն, ինչ արվել է հիմնադրամի կողմից, երբեք անհայտ չի եղել, այդքան թափանցիկ նույնիսկ Եվրամիությունը չի աշխատում։ Ինձ համար ամենամտահոգիչն այն է, որ մենք էստեղ, որպես պետություն, որոշակի գործընթացներ չենք իրականացնում նաև օրենսդրական փոփոխությունների տեսքով։ Այդ դեպքում կարող է տեղի ունենալ ինքնադատաստանի մշակույթի ձևավորում։ Այն, ինչ իրականում հենց իրենք են ուզում։ Շատ հստակ է, որ իրենք հակադրվում են հեղափոխության արժեքներին, մենք ասում ենք վենդետա չի լինելու, իրենք անընդհատ սադրում են որ վենդետա լինի, երբ մենք ասում ենք, որ ատելության խոսք չի լինելու, սեր և հանդուրժողականություն է, իրենք ամեն ինչ անում են, որ լինի ատելության խոսք։ Սրանք շատ հստակ, բավականին լուրջ, գուցե նաև լավ մտածված ստրատեգիաներով որոշակի նպատակ հետապնդող քայլեր են։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մհեր Արշակյան