«Ընտանիքում տեղի ունեցող և ընտանեկան բռնությունները տարբեր հասկացություններ են»․ Ստելլա Չանդիրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
Բոլորը

2017 թվականին ընդունվեց «Ընտանեկան բռնության մասին» օրենքը, 2018-ի հուլիսից ուժի մեջ մտան Ոստիկանության միջոցառումները, այսինքն՝ նախազգուշացում, անմիջական հետաձգում, պաշտպանական որոշում։ 2019 թվականից պետք է գործեին նաև ապաստարանները, բայց պետության կողմից ստեղծված կամ ֆինանսավորվող ապաստարաններ չունենք։ Այս մասին այսօր «Գենդերային բռնության դեմ պայքարը Հայաստանում» թեմայով ասուլիսի ընթացքում նշեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչ Ստելլա Չանդիրյանը։

«Օրենսդրական խնդիրները պայմանականորեն երկու խմբի կարող ենք բաժանել։ Կան խնդիրներ, որոնք օրենքը չի կարգավորում կամ թերի է կարգավորում, և կան հարցեր, որոնք թեպետ օրենքով կարգավորված էին, բայց չպետք է կարգավորվեին։ Նախ, ինչպես օրենքի վերնագրում, այնպես էլ տեքստում օգտագործվում է «ընտանիքում բռնություն» հասկացությունը, որը թարգմանվել է անգլերեն «domestic violence»-ից, կոնցեպտային անհամապատասխանություն է առաջացնում։ «Ընտանիքում բռնություն» հասկացությունն «ընտանեկան բռնություն» հասկացության հետ այնքան էլ առնչություն չունի»,- ընդգծեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչը։

Մյուս խնդիրը, ըստ Ստելլա Չանդիրյանի, վերաբերում է օրենքում ներառված բռնության տեսակներին։

«Ինքնին ընտանեկան բռնությունն օրենսդիրը չի քրեականացրել։ Այսինքն՝ չունենք որպես այդպիսին «Ընտանեկան բռնություն» քրեական հանցագործություն։ Երբ խոսում ենք սեռական բռնության մասին, ըստ օրենքի՝ դրանք այն արարքներն են, որոնք անձի սեռական անձեռնմխելիության կամ ազատության դեմ են ուղղված։ Բայց մեր Քրեական օրենսգիրքն այս ոլորտում սահմանափակ քանակությամբ հոդվածներ ունի։ Օրինակ՝ կանանց սեռական օրգանների խեղումը, ինչն ընտանեկան բռնություն է համարվում, ներառված չէ մեր Քրեական օրենսգրքում։ Ստացվում է, որ եթե նման իրավիճակ ստեղծվի, սա չի տեղավորվելու ո՛չ ՀՀ Քրեական օրենսգրքի շրջանակում, ո՛չ ընտանեկան բռնության մասին օրենքի։ Այսինքն՝ իրավական հանցագործությունների մի ամբողջ խումբ օրենքով նախատեսված չէ»,- ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ նման խնդիրների շարքում նաև աղջիկների վաղ ամուսնություններն են։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի Մելքոնյան