Այդ խմբակը անցնում է բոլոր սահմանները, Ոստիկանությունը պետք է միջոցներ ձեռնարկի. Սոնա Այվազյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Այսօր մի խումբ իրավապաշտպաններ և քաղաքական գործիչներ իրենց աջակցությունն են հայտնել «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գրասենյակի աշխատակիցներին, որոնք տևական ժամանակ է՝ ճնշումների են ենթարկվում «ՎԵՏՕ» նախաձեռնության ներկայացուցիչների կողմից:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ղեկավար Սոնա Այվազյանը նախաձեռնության կողմից իրականացվող քայլերն անընդունելի է համարում:

«Պետական կառույցները պետք է միջոցներ ձեռնարկեն՝ դրանք արգելելու համար, որովհետև դրանով սահմանադրական իրավունքներ են խախտվում: Կարծում ենք, որ բավարար հիմքեր կան, որ Ոստիկանությունն արգելի «ՎԵՏՕ» կոչվող խմբակի՝ այստեղ կատարվող գործողությունները: Մարդկանց մասնավոր կյանքի իրավունքն է խախտվում, նրանք չեն կաողանում ազատ տեղաշարժվել, չեն կարողանում իրենց առաքելությունը կատարել: Բոլոր հիմքերը կան, որ այդ հավաք կոչվածը թույլ չտրվի Ոստիկանության կողմից»,- ասաց իրավապաշտպանը:

Սոնա Այվազյանի խոսքով՝ տարածքում ոստիկանների գտնվելը բավարար չէ, քանի որ «ՎԵՏՕ»-ի ներկայացուցիչները վտանգավոր սահմանների են հասնում:

«Վտանգվում է ոչ միայն հիմնադրամում աշխատողների անվտանգությունը, այլ նաև գրասենյակ մուտք ու ելք անողներինը: Մի քանի օր առաջ մի խումբ ուսուցիչների արժանապատվությունը վիրավորող արտահայտություններ են հնչել, հետո հետամուտ են եղել, թե այդ ուսուցիչները որտեղ են աշխատում և որոշ գործողություններ են իրականացվել իրենց գործընկերների կողմից: Ես կարծում եմ, որ Ոստիկանությունը պետք է ավելի ակտիվ քայլեր ձեռնարկի»:

Մանրամասները՝ տեսանյութում: