Իջեւան քաղաքում բողոքի ակցիայի ժամանակ տեղի ունեցած անկարգությունների, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կիրառված բռնության եւ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում 13 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեի լրատվության բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։ «10-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, մեկ անձի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ չհեռանալը …

