Ով որ չգա ապրիլյան քննիչ հանձնաժողով, պրոբլեմն իրենն է. Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
07.11.2026 | 20:11
ԱԱ-2028. Ֆուտզալի Հայաստանի հավաքականը խուսափեց պարտությունից 0:4-ից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 19:55
Աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս կգա Վարազդատ Լալայանը
07.11.2026 | 19:18
Մաթեմատիկան՝ նոր հնարավորությունների ճանապարհ․Telcell-ի և Koreez-ի համագործակցությունը խրախուսում է աշակերտների գիտելիքն ու հետաքրքրությունը
07.11.2026 | 18:50
Երևանը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք ՀԱՊԿ նիստին. ըստ Փաշինյանի` մասնակցությունը կարող է սխալ տպավորություն թողնել
07.11.2026 | 18:24
Պաշտպանության փոխնախարարն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր
07.11.2026 | 18:08
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետ
07.11.2026 | 17:57
Վանաձորում, Արարատում և Հրազդանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
07.11.2026 | 17:30
Ծանրամարտի ԱԱ. Էմմա Պողոսյանը 8-րդն է, Լիանա Գյուրջյանը զրո ստացավ
07.11.2026 | 17:01
Տավուշի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի թաքստոցը․ երկու տղամարդ ձերբակալվել է. ՆԳՆ
07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
Բոլորը

Ով որ չգա ապրիլյան քննիչ հանձնաժողով, պրոբլեմն իրենն է։ Այսօր հանձնաժողովը որևէ մերժում չի ստացել։ Այս մասին ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը։

«Մեր ֆրակցիան դժգոհություն չէր կարող ունենալ միայն այն պատճառով, որ հանձնաժողովի աշխատանքները հիմնականում փակ են։ Պարզապես այն շփումները, տեղեկատվությունը, որոնք տրվում են, տրվում են շատ քիչ, այն պայմաններով, որ հանձնաժողովը գտնում է նպատակահարմար այդ մասին խոսելու, որպեսզի դուք էլ տեղյալ լինեք, որ էտապում ենք։ Մենք թերի փաստաթուղթ հասարակությանը չենք ներկայացնելու»,- նկատեց պատգամավորը։

Ապա անդրադառնալով իր՝ ուժային կառույցի ղեկավար լինելու հավակնությունների մասին դիտարկմանը, ընդգծեց, որ ինքն ուժային կառույցների ղեկավար կազմի մեջ եղել է, երբ 29 տարեկան է եղել, և պարբերաբար եղել է մինչ Վազգեն Սարգսյանը վարչապետ էր։

«Հոկտեմբերի 27-ից հետո ուժային կառույցների մեջ լինելու որևէ ցանկություն չեմ ունեցել, որովհետև արդեն ուժային կառույցները և այն ժամանակվա իշխանությունները լրիվ այլ խնդիր էին լուծում։ Հոկտեմբերի 27-ի կրակահերթը մեր երկրի քաղաքական հեռանկարը կտրեց»,- նշեց Անդրանիկ Քոչարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։