Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրի բակում այսօր շարունակվում են բողոքի ակցիաները 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների և ընդդիմադիրների մասնակցությամբ։ Քոչարյանի աջակիցները դատարանի բակ եկան մեքենաների ազդանշաններով և ՀՀ դրոշներով և վանկարկում են «Քոչարյան, հաղթանակ», աջակիցներն իրենց հետ բերել են նաև «Զանգովի արդարադատություն», «Մարտի 1-ի զոհերի պատասխանատուն Լևն Տեր-Պետրոսյանն է» …

