Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հորդորում է օգոստոսի 1-ին և 5-ին Հայաստան վերադարձող զբոսաշրջիկներին ընդհատել հանգիստը և վերադառնալ Հայաստան։ Այս մասին ասված է Եգիպտոսում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։ «Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամով 03։00-ին։ Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի …

