Ոստիկանները հետապնդել ու բռնել են «Մերսեդեսը» փախցրած տղամարդուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Լուրեր

08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հոկտեմբերի 28-ի գիշերը ոստիկանության Մասիսի բաժնում 40-ամյա մի տղամարդ հաղորդում է տվել, որ մեքենան կանգնեցրել է Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցում, մտել խանութ, իսկ արդեն դուրս գալիս տեսել է, որ «Մերսեդեսը» գողացել են։ Մեքենայի դռները բաց են եղել, բանալին էլ՝ սրահում։ Այս մասին տեղեկացնում է Ոստիկանությունը:

Մասիսի քրեական հետախույզները փախցված մեքենան թարմ հետքերով հայտնաբերելու նպատակով կողմնորոշումներ էին ուղարկել տարածքային ստորաբաժանումների գործընկերներին, ինչպես նաև ճանապարհային ոստիկաններին։ Հայտարարվել էր ավտոհետախուզում։

Դեպքից ժամեր անց՝ հոկտեմբերի լույս 29-ի գիշերը «Մերսեդեսը» հայտնվել է Դիլիջանի ոլորաններում ուժեղացված ծառայություն իրականցրած Դիլիջանի բաժնի աշխատակիցների և ճանապարհային ոստիկանների տեսադաշտում։ Վարորդը, չենթարկվելով ճանապարհային ոստիկանների՝ մեքենան կանգնեցնելու վերաբերյալ օրինական պահանջներին, դիմել է փախուստի։

Ի վերջո, ոստիկանության ծառայողները հարկադրաբար կանգնեցրել են «Մերսեդեսը» և վարորդին բերման ենթարկել ոստիկանության Դիլիջանի բաժին։ Վանաձորի բնակիչ, 31-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն։

Դեպքի առթիվ ոստիկանության Դիլիջանի բաժնում նախապատրաստված նյութերն ու «Մերսեդեսը» հանձնվել են Մասիսի բաժին, որտեղ կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ քննություն է կատարվում։