Փոքր քայլերով՝ դեպի մեծ նպատակներ. Գյումրիում բացվում է հրթիռաշինության խմբակ․ լուսանկարներ

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

Գյումրիի պատմական կենտրոնում՝ Աբովյան փողոցում, նոյեմբերի 2-ին պաշտոնապես կբացվի հրթիռաշինական խմբակ: Նախաձեռնության հեղինակ Խաչատուր Թադևոսյանը Factor.am-ի հետ զրույցում վստահեցրեց՝ սա մեծ նպատակներ հետապնդող նախագիծ է, որը պիտի զարգանա Հայաստանում և այն պիտի սկսել երեխաներից:

Արդեն չորս տարի հաջողությամբ գործում է ավիամոդելավորման խմբակը, որին կից էլ որոշվել է բացել հրթիռաշինականը: Այն իր տեսակի մեջ երկրորդն է Հայաստանում, առաջինը գործում է Երևանում։ Խմբակը նախատեսված է 9-12 տարեկանների համար:

«Մեր ավիամոդելավորման խմբակը միակն է Հայաստանում, որտեղ ռադիոկառավարման մոդելներ են սարքում: 15 տարեկան աղջիկներ կան, որոնք անօդաչու թռչող սարք են կառավարում օդում: Մենք հիմա, օրինակ, պատվեր ունենք Գիտությունների ազգային ակադեմիայից՝ խառնարանները նկարելու։ Քանի որ այս նախագիծը ստացվեց՝ արդեն 15-20 երեխա հաճախում է, տարածքի խնդիր էլ չունենք, կարող ենք համատեղել հրթիռաշինության հետ: Եվ որոշեցինք խմբակը բացել, որի կարիքը շատ կա»,- ասաց խմբակի ղեկավար ու հիմնադիր Խաչատուր Թադևոսյանը։

Մեր զրուցակիցը նշեց, որ հրթիռաշինությունը բավական բարդ ոլորտ է, այն նաև սպորտաձև է, տարբեր բնագավառներից տեխնոլոգիական դասեր է պարունակում։ Թադևոսյանի խոսքով՝ հնարավոր է օգտագործել ոչ միայն ռազմական ոլորտում, այլև, օրինակ, հակակարկտային կայաններ պատրաստելու գործում։

«Սա իրականում սպորտաձև է՝ տեխնիկական սպորտաձևերի շարքին է պատկանում։ Մարդիկ մոդելավորում են, նախագծում են, հավաքում, տեղադրում են շարժիչները և թռցնում: Երեխաները հմտություններ են ձեռք բերում, տարբեր նյութերի հետ են աշխատում, տարբեր հաշվարկներ անում: Մոդելավորողն ավելի խորը գիտելիքներ ունի բալիստիկայից, քան համալսարան ավարտողը: Դասապրոցեսն էլ այնպես է, որ ուսուցչի կարիքը միշտ չէ, որ կա: Եթե խնդիրը դրված է, որ երեխան պիտի հրթիռ պատրաստի, ինքն այդ միջոցներն ինքնուրույն պիտի որոնի, գտնի ու խնդիրը լուծի»,- նշեց Խաչատուր Թադևոսյանը:

Երեխաների հերթագրումը կսկսվի նոյեմբերի 2-ից՝ խմբակի բացման օրը։ Նախաձեռնության հեղինակներն ակնկալում են, որ երեխաները կգան սիրով և այդ գործի հանդեպ մեծ հետաքրքրությամբ, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր հասնել հաջողությունների:

Խաչատուր Թադևոսյանը նկատեց, որ խմբակը բաց է տարբեր առաջարկների համար. ցանկացողները կարող են միանալ նախաձեռնությանն ու իրենց նպաստը բերել: Նրա խոսքով՝ տեղական իշխանությունները գիտեն նման խմբակի ստեղծման մասին, բայց դեռ որևէ արձագանք չկա։

«Սպասվում էր, որ արձագանքը շատ մեծ չի լինի, բայց խմբակն անպայման կբացվի։ Սա լուրջ է, որը հետագայում նպատակ ունի հասնել ինքնաֆինանսավորման: Եթե մարդիկ միանան, շատ ուրախ կլինենք, եթե ոչ, մի քիչ դանդաղ կգնանք առաջ, բայց կգնանք»,- հավելեց նախաձեռնության հեղինակը:

Չ.Է.